Գլխավոր էջ Գլխավոր Ցավալի է, որ երկրի վարչապետը սպառնում էր հանրությանը նաև օգտագործում ձերբակալել, կալանավորել...

Ցավալի է, որ երկրի վարչապետը սպառնում էր հանրությանը նաև օգտագործում ձերբակալել, կալանավորել տերմինները․ Արա Զոհրաբյան

1670
0

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ հանրահավաք «Ոչ՝ պարտադիր պատվաստմանը» պահանջով։

«Փաստաբանների պալատի» նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը նշեց, որ իրենց նախաձեռնությունը դեմ է պարտադրանքին։

«Ցավալի է, որ երկրի վարչապետը սպառնում էր հանրությանը և նաև օգտագործում ձեռբակալել, կալանավորել տերմինները, որը վարչապետի իրավասությունների դաշտում չէ։ Բնականաբար, դա նաև հաղորդագրություն էր քաղաքացիներին։ Մեր մոտեցումը հետևյալն է՝ ժողովրդի հետ խսեք ազնիվ, ժողովրդին պատմեք, համոզեք, բացատրեք, որ օրինակ պատվաստվելը ավելի լավ է»,-նշել է նա։

Զոհրաբյանի խոսքով՝ վիրուսը դեռ երկու տարեկան չկա, պատվաստանութը ունի մեկ տարվա պատմություն․«Մենք լավ գիտենք, որ պատվաստանյութերը երկար ճանապարհ են անցնում, կլինիկական փորձարկումներ։ Հիմա պատվաստանյութը նոր է և մենք չգիտենք ոչ մոտակա, ոչ էլ հեռակա հետևանքների մասին և այս պայմաններում մարդիկ զգուշանում են»։

Նա նշեց, որ լավագույն բժիշկները պատվաստանյութերի հետ կապված լուրջ հարցեր են բարձրացնում։

«Օրինակ ասում են, եթե մարդը հիվանդացել և ապաքինվել է, ունի բնական իմունիտետ ինչու պետք է պատվաստվի, որևէ պատվաստանյութ չի կարող փոխարինել բնական իմունիտետին»,-հայտնել է նա՝ հավելելով, որ գիտակից բժիշկներին լսելով, կոնկրետ իր մոտ որպես քաղաքացի, որպես փաստաբանի՝ չկա որևէ վստահություն պատվաստանյութի վերաբերյալ։

Ավելին՝ նրա համար անտրամաբանական է պարտադրանքը՝ պատվաստվել կամ ՊՇՌ թեստ ունենալ, մինչդեռ պատվաստվածներից ՊՇՌ թեստ չեն ուզում։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ