Գլխավոր էջ Գլխավոր Անահիտ Ավանեսյանը կոմպետենտ չէ՞ իր պաշտոնին․ Ինչո՞ւ է բարկացել Փաշինյանը

Անահիտ Ավանեսյանը կոմպետենտ չէ՞ իր պաշտոնին․ Ինչո՞ւ է բարկացել Փաշինյանը

1397
0

Այսօր, կառավարության նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց Հայաստանում պատվաստումային իրավիճակը։ Նրա խոսքով՝ այո՛, պատվաստման գործընթացի ակտիվություն ունենք, բայց դա բավարար տեմպ չէ․«Ցավոք սրտի, դեռ կան որոշ անձինք, որոնք չարամտորեն վնասարարությամբ են զբաղված։ Անընդհատ խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որ մեր քաղաքացիներին շփոթության մեջ է գցում և անհիմն վախեր են ներշնչում նրանց։ Ես ուզում եմ հայտարարել, որ նման գործունեությամբ զբաղվողները իսկապես, պատասխանատվության մեծ բաժին ունեն, օրինակ՝ երեկ գրանցված 26 մահերի համար», հայտնեց Ավանեսյանը։

Վարչապետ Փաշինյանն էլ բարկացավ նախարարի «բողոքից», ասելով՝ ինչի՞ ենք մենք կենտրոնանում, թե մարդիկ ինչ են ասում։ « Մարգինալ ուժեր են, ինչ ուզում են ասեն։ Մենք երեք ամիս առաջ ենք ընտրություն ունեցել և կառավարությունը մանդատ է ստացել՝ իր ծրագրերը իրականացնելու։ Մենք ամեն անգամ, կառավարության նիստում պետք ա ասենք 4 կամ 100 հոգի ինչ-որ բան ա ասո՞ւմ։ Ինձ մի ասեք, ով ա խանգարում, ով՝ չէ»,- նկատեց Փաշինյանը։ Ընդգծեց, որ բացի Առողջապահության նախարարությունից, այդ հարցով  զբաղվեն նաև պետական մյուս մարմինները։

«Ձեր առաջ խնդիր եմ դրել, գնացեք լուծեք։ Մենք հո ստեղ չենք հավաքվել ասելու, որ ինչ-որ մարդիկ խանգարում են գործել։ Մեզ ոչ ոք չի կարող խանգարել գործել։ Վատ ա, շատ վատ ա պատվաստման թվերը։ Եվ որևէ ուրիշ մեկից չբողոքեք։ Պետական կառավարման համակարգում պետք է չլինի մարդ, ով պատվաստված չլինի։ Հերիք ա նստենք բողոքենք։ Էլ տենց արդարացումներ չլսեմ, որ ինչ-որ մարդիկ խանգարում են» ,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ կարելի է արձանագրել, որ ԱՆ նախարար Ավանեսյանը նախկին նախարար Թորոսյանի քաղաքականությու՞նն է շարունակում։ Նրա սրտաճմլիկ մտահոգությունները հուզեցին նաև վարչապետին, բայց հիշենք, որ հիմա կարծես գերնպատակ է պատվաստումների ցուցանիշ բարձրացնելը։ Ինչը դեռևս այնքան էլ նպատակային շեմը չի հատում։ Մի՞թե նա կոմպետենտ չէ իր պաշտոնին։ Փաշինյանի բարկությունից կարելի է եզրակացնել, որ Ավանեսյանը կարծես, չի արդարացնում վարչապետի պատվաստումային սպասելիքները։

Իսկ ի՞նչ է անում։ Նախկին նախարարի սերմանած քաղաքացիների անվստահությունը արմատացրեց և հիմա էլ բողոքում է, որ ինչ-որ մարդիկ խանգարում են իրենց և իրենց գործունեությանը։ Ուստի՝ արդարացնում իրենց պատվաստումային ձախողումը։ Սակայն, նման պաթետիկ խոսքերը, փաստորեն չաշխատեցին։ Սպասենք հետագա զարգացումներին, քանզի Փաշինյանն ընդգծեց, որ այսուհետ միայն զեկուցեն, որ խնդիրները լուծված են։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ