Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Ինչո՞ւ ՀՀ-ում չեն պահանջում հակամարմինների թեստ․ նախարարը պատասխանեց հարցին

Ինչո՞ւ ՀՀ-ում չեն պահանջում հակամարմինների թեստ․ նախարարը պատասխանեց հարցին

678
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ հակամարմինների վերաբերող հարցին՝ նշելով, թե ինչու չեն պահանջում հակամարմինների թեստ հանձնել։

«Քանի որ այս պահին չկա փաստարկված, գիտական ապացույց ունեցող բազա, որը մեզ համար կնշի, թե հակամարմիններ ունենալու սանդղակով, որ չափից վերև, ներքև ենք մենք պաշտպանված և թեստավորման արդյունքները մեզ կբավարարեն, որ այս սահմանից հակամարմիններ ունենալու պարագայում մենք պաշտպանված ենք կրկնավարակից, գուցե նաև երբ ժամանակի ընթացքում  կունենանք հետազոտությունների ավելի լուրջ բազա՝ կարողանանք  տարբերակումներ մտցնել։ Բայց մենք առաջնորդվում ենք գիտական մոտեցումներով և այս պահին էլ՝ Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից տրված ուղեցույցի համաձայն՝ հիվանդանալու-առողջանալու պարագան որևէ ձևով  չի խոչընդոտում պատվաստմանը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ այն ցուցված է, որովհետև պատվաստումները ցուցված են և պաշտպանում են կրկնավարակից։

«Պատվաստումները շատ ավելի լայն իմունիտետային շերտ են մեզ համար ապահովում։ Մենք ունենք իրավիճակ, երբ բոլոր հանգամանանքները համադրելու արդյունքում հասկանանաք՝ ՊՇՌ թեստավորման դրական արդյունքները ինքչան ժամանակ են պահպանվում։ Մենք ունենք փոքրաթիվ քանակով դեպքեր, որ մարդը լավանալուց հետո՝ 20-30 օր կամ մեկ ամիս հետո դեռ ՊՇՌ թեստի դրական պատասխան է ունենում»,-հայտնել է նախարարը։

Medmedia.am  խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ