Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր մթերքներում է շատ վիտամին E պարունակվում

Ո՞ր մթերքներում է շատ վիտամին E պարունակվում

591
0

Մեծահասակին օրական անհրաժեշտ է 10-15 միլիգրամ վիտամին E, ինչպես հաստատում է էնդոկրինոլոգ Վլադիսլավ Բոնդարենկոն (Ռուսաստան)։

Ինչպես գրում է «Երեկոյան Մոսկվա» թերթը, այս վիտամինը պարունակվում է շատ սննդամթերքներում: Դրանով հատկապես հարուստ են, ըստ մասնագետի, կարտոֆիլը, գազարը, սպանախը, բազուկը, դդումը եւ կաղամբը: Բացի այդ, Բոնդարենկոն խորհուրդ է տվել ուտել չիչխանի հատապտուղներ, բալ, արոս, բռինչ:

Մասուրի պտուղներում, ըստ մասնագետի, պարունակվում են չզտված բուսական յուղեր: Վիտամին E-ն կարելի է գտնել նաեւ ընկուզեղենի եւ հասունացած ցորենի, բուլղարական պղպեղի եւ արեւածաղկի մեջ:

Մասնագետը խորհուրդ է տվել դեղատնից վիտամին գնել միայն բժշկի նշանակմամբ: Մեծ դոզաներով (հատկապես, եթե պակաս չկա) այս վիտամինը կարող է վտանգավոր լինել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ