Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի 1566 դեպք է գրանցվել

Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի 1566 դեպք է գրանցվել

555
0

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համավարակի սկզբից մինչև սեպտեմբերի 30-ը գրանցվել է կրկնավարակի 1566 դեպք։

Այս մասին ի պատասխան Իրավաբան․net-ի գրավոր հարցման՝ հայտնում են Առողջապահության նախարարությունից։

ԱՆ տրամադրած տեղեկության համաձայն՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 26-ի դրությամբ` կատարվել է 408535 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 264695 քաղաքացի, որից` 83306 «Աստրազենեկա», 44769 «Կորոնավակ», 65426 «Սպուտիկ-ՎԻ», 71194 «Սինոֆարմ»։ Երկրորդ դեղաչափ ստացել է 143840 քաղաքացի, որից  «Աստրազենեկա»՝ 33573, «Կորոնավակ»` 41213, «Սպուտնիկ-ՎԻ» 58590։

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համավարակի սկզբից մինչ օրս գրանցվել է 1566 կրկնավարակի դեպք։

Իրավաբան.net-ն իր հարցման մեջ խնդրել էր նաև տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրացիների շրջանում կատարված պատվաստումների մասին, սակայն ամբողջական պատկեր այդպես էլ չենք ստացել, փոխարենը՝ նապարարությունը նշել է, որ օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ վիճակագրական տվյալներն ամփոփվում և հրապարակվում են ամսական կտրվածքով։

ԱՆ տվյալները՝ սեպտեմբերի 5-ի դրությամբ․

Ինչպես արդեն հայտնել ենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստան է ներմուծվել ևս մեկ պատվաստանյութ՝ Լիտվայի կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքսը»։

Նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ-ում․

  • հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  266 208 դեպք,
  • կատարվել է 1 761 967 թեստավորում,
  • կորոնավիրուսից մահացել է 5419 մարդ,
  • կորոնավիրուսային վարակով, բայց այլ հիվանդության պատճառով մահացել է 1220 մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ