Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստումը գանձ է. Արսեն Թորոսյան

Պատվաստումը գանձ է. Արսեն Թորոսյան

1039
0

Առողջապահության նախկին նախարար, պատգամավոր Արսեն Թորոսյանը 1in.am-ի հետ զրույցում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև պատվաստումային գործընթացին։

Կար որոշում, որի համաձայն հոկտեմբերի 1-ից բոլոր աշխատող քաղաքացիները պետք է պատվաստվեն կամ երկու շաբաթը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք, որոշումը սական փոփոխվեց և այն կկիրառվի հոկտեմբերի 14-ից։ Մեկնաբանի հարցին, թե ինչո՞ւ այդպես եղավ Թորոսյանը պատասխանեց․«Կառավարության գործընկերներին կոչ եմ անում առնվազմ միասնական դիրքորոշում որդեգրել, պարզել, երբ է ուժի մեջ մտնում հրամանը և վերջնական պարզաբանում տալ բոլորի համար»։

Ըստ Թորոսյանի՝ կա խնդիր ամեն օր մահացող մեր քաղաքացիների կյանքը փրկելու, որը իրենք չենք կարողանում կատարել, թեպետ ունեն միջոց այդ մահերի դեմ պայքարելու։

«Այդ միջոցը տրամադրվում է քաղաքացիներին անվճար՝ իրենց սպասարկող ցանկացած, այլ առողջության առաջնային պահպանման հաստատությունում՝ պոլիկլինիկայում, ամբուլատորիաներում»,-ընդգծել է նա։

Հարցազրույցի ընթացքում Առողջապահության նախկին նախարարը նշել է որ իր համար շատ զարմանալի և տարօրինակ  է, երբ  խոսվում է ՊՇՌ թեստի գնի մասին․«Պետք չէ ՊՇՌ թեստ հանձնել հարգելի քաղաքացիներ, պետք է պարզապես պաշտպանվել և ապրել առողջ, պաշտպանել ինքներս մեզ և պաշտպանել մեր կողքիններին, և այդ սխալ տեղ գնացող բանավեճը՝ ՊՇՌ թեստը թանկ է, հերթը, ինչու երկու շաբաթը մեկ անենք, որտեղ թեստ հանձնենք։ Սա սխալ տեղ տանող բանավեճ է, կեղծ օրակարգ։ Պետք է պարզապես պատվաստվել»։

Նրա խոսքով՝ ցավալի է, որ մեր երկրում պատվաստումային գործընթացը նման վիճակում է․«Ինձ համար ցավալի է, որ մենք աշխարհի վատագույն տասնյակում կամ քսանյակում ենք, որովհետև դա խոսում է նրա մասին, որ մենք չենք կարողանում բավարար կամ ժամանակին չենք էլ կարողացել բավարար կոմունիկացիա ապահովել և գիտելիք տալ մեր քաղաքացիներին, որպեսզի իրենք կարողանան պաշտպանել իրենց կյանքը»։

Թորսյանը նաև նշել է, որ պատվաստանյութը գանձ է, որը ՀՀ կարողացել է ունենալ, ինչպես կարելի է դա թողնել և փորձել շրջանցել։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ