Գլխավոր էջ Գլխավոր ԱԱԾ-ն ձերբակալել է «թիվ 12 պոլիկլինիկայի» նորանշանակ տնօրենին և մի աշխատակցի

ԱԱԾ-ն ձերբակալել է «թիվ 12 պոլիկլինիկայի» նորանշանակ տնօրենին և մի աշխատակցի

2005
0

MedMedia-ի տեղեկություններով ժամեր առաջ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալվել են թիվ «թիվ 12 պոլիկլինիկայի» երկու աշխատակիցների: Ըստ մեր աղբյուրի ձերբակալված անձանցից մեկը պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենն է: Նրան ձերբակալել են կաշառք պահանջելու և ստանալու առևույթ հանցագործության համար։

Ըստ նախնական տվյալների՝  նորանշանակ տնօրենը աշխատակիցներից մեկից պահանջել է, որ նա այցելուներից, այսպես ասած՝ որպես «թեյավճար» գումար հավաքագրի և ամեն ամիս որպես կաշառք 50 հազար դրամ տա իրեն՝ սպառնալով և ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջը:

Պարզվել է, որ հիշյալ աշխատակիցը հրաժարվել է տնօրենի ապօրինի պահանջը կատարելուց և փետրվարի 21-ին ազատվել աշխատանքից։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տնօրենը նույն եղանակով կաշառք է պահանջել նաև պոլիկլինիկայի մեկ այլ աշխատակցից։ Պոլիկլինիկայի տնօրենը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու ձերբակալվել։

Աննա Ավետիսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ