Գլխավոր էջ Գլխավոր «Պատվաստված մարդիկ վարակում և նույնությամբ վարակվում են, ինչպես չպատվաստվածները. Գրիգորյան

«Պատվաստված մարդիկ վարակում և նույնությամբ վարակվում են, ինչպես չպատվաստվածները. Գրիգորյան

14236
0

ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան աշխատակիցները կներկայացնեն հոկտեմբերի 15-ից: Այս մասին հաղորդել են Արդարադատության նախարարությունից:

«Ազատ կամք» նախաձեռնության անդամ, ԲԳԹ , «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը «Փաստ Ինֆո»-ի եթերում, խոսելով Անահիտ Ավանեսյանի կողմից սահմանված նոր որոշման մասին, նշել է, որ պատվաստվել-չպատվաստվելու որոշումը ցանկացած գիտակից քաղաքացի պետք է ինքնուրույն կայացնի.

«Պատվաստումը բժշկական միջամտություն է, իսկ այդ միջամտությունն մարդու կամքից անկախ չի իրականացվում: Պատվաստված մարդը, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հետազոտություններ՝ վարակվում է ու նույնությամբ վարակում է մարդկանց, ինչպես չպատվաստված մարդը: Չեմ կարող ասել, թե պատվաստումը քանի տոկոսով է պաշտպանում վարակվելուց: Չկա նման հետազոտություն»,-նշել է Գրիգորյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատվաստումը 95 տոկոսով պաշտպանում է վարակվելուց, Սամվել Գրիգորյանը նշել է, թե նա չգիտի, թե Փաշինյանին ով է նման տեղեկատվություն տալիս.

«Բայց վստահաբար կարող եմ ասել, որ իրեն տալիս են ապատեղեկատվություն, վիճակագրությունը անխոցելի գիտություն է, չի կարելի ինչ որ թվեր վերցնել, բաժանումներ անել ու դա վիճակագրական տոկոսի տակ մատուցել»,-հավելել է նա:

Գրիգորյանը նշել է, թե մենք գիտե՞նք պատվաստման օգուտի կամ վնասի համադրումը.

«Չգիտենք, դա պետք է պարզվի: Պատվաստանյութերի ներդիրում նշված էր, թե 100 տոկոսով կանխարգելում է մահերը և ծանր դեպքերը, հիմա պարզվում է, որ դա այդպես չէ, մահեր էլ են լինում, ծանր դեպքեր էլ: Իսկ եթե հանկարծ մեկ ամիս հետո պարզվի, որ այստեղ լուրջ խնդիրներ կարող են առաջանա՞լ: Խնդիրը հետևյալն է՝ անպայման, պլանային կարգով մարդկանց պատվաստվել, խտրականություն չի դրվում՝ մարդը վարակվե՞լ է, թե՞ ոչ»,-նշել է Գրիգորյանը և հավելել, թե թյուրըմբռնում է, որ իմունիտետը կախված է միայն հակամարմինների քանակից.

«Ո՛չ, հակամարմինները կարևոր բաղկացուցիչ են, բայց իմունիտետը դա մի համակարգ է մարդու օրգանիզմում, որին մասնակցում են տարբեր օրգան-համակարգեր և տարբեր բջիջներ, այդ թվում կա բջջային իմունիտետ, հիշողության բջիջներ»,-հավելել է նա:

Անդրադառնալով Ավանեսյանի որոշմանն, ըստ որի հոկտեմբերի 1-ից բոլոր աշխատողները պետք է կա՛մ պատվաստվեն, կա՛մ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնեն, Գրիգորյանը նշել է, որ իրենց «Ազատ կամք» նախաձեռնության համոզմամբ՝ այն պետք է կասեցվի.

«Վախի միջոցով մարդկանց դրդում են գնալ ու պատվաստվել: Միայն խոսում ենք վատ դեպքերից, անհաջողություններից: Ովքեր որ վախեցել են հիվանդությունից նրանք ծանր են տարել ընթացքը:»,-նշել է Գրիգորյանը:

Ս. Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ