Գլխավոր էջ Գլխավոր Ով ո՞ւմ առողջությունն է վտանգի տակ դնում

Ով ո՞ւմ առողջությունն է վտանգի տակ դնում

1770
0

ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը, ինչպես գիտենք, իր ֆեյսբուքյան էջում պատասխանում էր քաղաքացիներին հուզող հարցերին։ Հարցերից մեկն այն էր, որ արդյո՞ք մարդն ազատ չէ ընտրելու հիվանդանալ և ապրել ինչ կլինի-կլինի սկզբունքով։ Ըստ Ավանեսյանի՝ ո՛չ, քանի որ գործ ունենք հանրային վտանգավոր, վարակիչ հիվանդության հետ։ « Այս դեպքում դուք միայն ձեր կյանքի և առողջության համար չեք որոշում կայացնում, այլ նաև ուրիշների»։

Այդ ինչպե՞ս են ուրիշների կյանքի և առողջության համար որոշում կայացնում կամ վարակից ապահովագրում, եթե ՊՇՌ թեստ պահանջվում է միայն չպատվաստված աձանցից։ Պատվաստված անձը եթե վարակվի,այդպես կարող է գնալ աշխատանքի, քանի որ նա չի թեստավորվելու և ասիմպտոմ ընթացքով, նա չի իմանա վերջինիս մասին։ Այպիսով, բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը ներկայացրած աշխատողը եթե վարակվի պատվաստված, սակայն վարակակիր անձից, ո՞վ է պատասխանատու։ Այս դեպքում ով ո՞ւմ առողջությունն է վտանգի տակ դնում։

Իհարկե, 14 օրը մեկ թեստավորումը, այնքանով խելամիտ չէ, որ այդ շաբաթվա ընթացքում ևս կարելի վարակվել և ըստ էության՝ թեստի պատասխանն արդեն անարդյունավետ կլինի։ Սակայն, այն, որ գոնե 14 օրը  մեկ հավաստվում է բացասական լինելու հանգամանքը, ինչ-որ կերպ կարելի է ընկալել որպես հնարավոր վարակի վաղ հայտնաբերում։ Իսկ ո՞վ է վերահսկելու պատվաստված անձանց վարակելիությունը; Կամ պատվաստվելուց հետո դա առհասարակ որևէ մեկի հսկողության տա՞կ է։ Քանզի արդեն ապացուցված է, որ ինչպես նրանք կարող են վարակվել, այնպես էլ կարող են վարակի աղբյուր հանդիսանալ և երկու դեպքում վարակելիությունը նույնն է։ Այս պարագայում, ինչպե՞ս կարող ենք խոսել հանրային առողջության մասին, եթե վերահսկողությունը միակողմանի է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ