Գլխավոր էջ Գլխավոր Տարբերություն չկա երբ կհանձնեն ՊՇՌ թեստը, միևնույն է պետք է հանձնել․ԱՆ մամուլի...

Տարբերություն չկա երբ կհանձնեն ՊՇՌ թեստը, միևնույն է պետք է հանձնել․ԱՆ մամուլի քարտուղար

386
0

Ինչպես կորոնավիրուսի դեմ կանխարգելում ու պատվաստումային արշավը, այնպես էլ իրենց մշակած նոր հրամանը, առհասարակ կազմակերպված գործելաոճից դուրս է։ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի նոր որոշումը իսկական իրարանցում է ստեղծել։ Փորձում են կանխել վարակի տարածումը, բայցև պատվաստված անձանց համար պարտադիր չէ թեստավորումը, այն դեպքում երբ պատվաստված անձինք ևս կարող են վարակվել։ Եվ ինչպես հայտնի է, թե´ պատվաստված, թե´ չպատվաստված անձը նույն կերպ է վարակում։ Այսպիսով, սա ևս վարակի կանխարգելման միջոց չի կարող լինել։

Պատվաստվաման սերտիֆիկատը կամ թեստավորման արդյունքն ըստ իրենց որոշման՝ պետք է աշխատավայր ներկայացնեին հոկտեմբերի 1-ից, սակայն որևէ տեղ նշված չի եղել, որ այն կարելի է ներկայացնել մինչև հոկտեմբերի 14-ը։ Ըստ բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի՝ լաբորատորիայի դիմաց հերթեր են գոյանում, որպեսզի հասցնեն մինչև հոկտեմբերի 1-ը պահանջվող սերտիֆիկատները ներկայացնեն գործատուին։ Այն, որ կարելի էր այդ ամենը ներկայացնել մինչև հոկտեմբերի 14-ը, դա հայտարարվել է երեկ՝ սեպտեմբերի 29-ին։

Չհաշված` այն հանգամանքը, որ ըստ բժշկական գիտությունների թեկնածու Պետրոս Անանիկյանի՝ համաճարակաբանության տեսանկյունից ճիշտը 3 օրը մեկ թեստ հանձնելն է, ոչ թե 15 օրը մեկ։ Եվ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասաց, որ տարբերություն չկա, թե երբ ՊՇՌ թեստ կհանձնեն, դա կլինի ամսի 1-ին, թե 5-ին, միևնույն է այն պետք է հանձնեն։ «Եթե ենթադրենք ՝ քաղաքացին թեստը հանձնել է հոկտեմբերի 2-ին , ապա հաջորդ թեստը պետք է հանձնի հոկտեմբերի 15-ին  և այսպես շարունակ»։

Ինչպե՞ս է ստացվում, որ տարբերություն չի լինում թե երբ կհանձնեն թեստը, եթե դա միտված է համավարակի դեմ պայքարին, ապա ինչպե՞ս է դա աշխատելու։ Այն, որ այլ երկրներում թեստավորման ժամկետները ավելի սեղմ են, այսինքն թեստավորումը պահանջվում է 3 օրը մեկ, դա ավելի խելամիտ կարող է աշխատել։ Սակայն այս դեպքում, եթե նույնպես ժողովրդի գրպանի հաշվին լիներ, դա ևս իր արդյունքը չէր տա, քանզի ոչ ոք թեստավորման համար դժվար թե 3 օրը մեկ գումար տրամադրեր։ Եվ շատ մասնագետների կարծիքով, ավելի խելամիտ կլիներ եթե թեստավորումը կատարվեր պետության միջոցներով, և ոչ թե աշխատող անձի:

Եթե ԱՆ-ի այս որոշումը գոնե իրակացվեր կազմակերպված, ոչ պարտադրական, շատերը գիտակցված որոշում իրակացնեին` արդյունքում ինչ-որ կերպ կաջակցեին համավարակի դեմ պարքարին։ Սակայն նման ֆոնի տակ դժվար է պատկերացնել վարակի տարածումը նույնիսկ մեղմելու գաղափարը:

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ