Գլխավոր էջ Գլխավոր ԱՀԱԶԱՆԳ. Covid 19-ի դեմ բուժման ընթացքում 700.000 դրամ արժողությամբ դեղը ձեռք է...

ԱՀԱԶԱՆԳ. Covid 19-ի դեմ բուժման ընթացքում 700.000 դրամ արժողությամբ դեղը ձեռք է բերվել փողոցից. փաստաբան

1882
0

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը օրեր առաջ ֆեյսուքյան իր էջում գրառում էր կատարել, ահազանգելով, թե կորոնավիրուսի դեմ բուժման համար դեղը ձեռք է բերվել փողոցից.

Մասնավորապես նա գրել էր.

«Կորոնավիրուսի դեմ բուժման ընթացքում 700.000 դրամ արժողությամբ դեղը ձեռք է բերվել ոչ թե դեղատնից, այլ փողոցից` բառի բուն իմաստով։ Փողոցից անօրինական գնված դեղը որևէ ազդեցություն չի թողել հիվանդի վրա, իսկ քննիչին չի հետաքրքրել, թե ումից է գնվել այդ կարևոր և թանկ դեղը»:

Փաստաբանն ունի հիմնավոր կասկած՝ դեղը, որը մեծ քանակով օգտագործվել է թե զինվորների համար, թե Covid 19-ի բուժման նպատակով, Հայաստանում ունի ընդհատակյա անօրինական արտադրություն, ինչը ձեռնտու չէ բացահայտել որոշ շրջանակների։

Նշենք, որ հարուցվել է քրեական գործ:

Medmedia.am-ը կապ հաստատեց փաստաբանի հետ, զրուցել ենք առկա խնդրի շուրջ:

Նախ ներկայացրեք ինչ խնդիր եք ֆիքսել կորոնավիրուսի բուժման համար նախաեսված դեղերի շուկայում:

Լուսինե Վիրաբյան-Դեռևս մայիսին ինձ դիմեցին քաղաքացիներ Արտակ և Արշակ Ղարիբյանները: Հունվար ամսին Արշակ Ղարիբյանի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նրա և հոր մոտ միաժամանակ, նրանց տեղափոխել են Նորք Ինֆեկցիոն հիվանդանոց, այնուհետև՝ մեկ օր անց հայրը մահացել է, իսկ Արշակին տեղափոխել են Սուրբ Մարիամ Աստվածածին կովիդ կենտրոն, որտեղ բուժում է ստացել: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո է տեղեկացել, որ հայրը մահացել է, իսկ ինքը փրկվել է, ինչ որ «Ակտեմրա» դեղի շնորհիվ, որը բավականին թանկ է: Երբ Արշակին ու հորը տեղափոխում են հիվանդանոց, հարազատները դիմում են իրենց ծանոթին, Սմբատ Բալասանյանին, ով կապեր ունի բոլոր հիվանդանոցներում, քանի որ ունի դեղեր ու ախտահանող միջոցներ առաքով ընկերություն և փորձում է նրա միջոցով բուժանձնակազմի հետ կապ հաստատել , խնդրել, որպեսզի ավելի հետևողական լինեն: Հետագայում Սմբատն է միայն կապ ունենում բժիշկների և հիվանդի հետ, քանի որ ընտանիքում դժբախտություն էր եղել և հիվանդության պատճառով չէին ուզում, որպեսզի Արշակը տեղեկանա հոր մահվան մասին: Ընթացքում տեղեկանում են, որ Արշակի վիճակը ծայրահեղ ծանր է և նրա կյանքը կփրկի միայն «Ակտեմրա» դեղը, որն այդ պահին 700 հազարից մինչև 1 մլն 400 դրամ է եղել: Տվյալ անձին խնդրել են, եթե նա ունի հնարավորություն ձեռք բերի այդ դեղը նորմալ գնով, նորմալ որակի և նա էլ համաձայնվել է: Վճարել են 700 հազար դրամ, և անձի պատմելով ներարկումից հետո հրաշք է տեղի ունեցել և մեկ օրվա ընթացքում մեծ արդյունք է գրանցվել և Արշակը ոտքի է կանգնել: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, երբ նա իմանում է, որ այդչափ թանկանոց դեղ են իրեն ներարկել, կասկած է առաջանում, քանի որ որևէ մեկը դեղի կամ դրա հետևանքի մասին իրեն ոչինչ չի ասել: Էպիկրիզի մեջ կան բոլոր դեղորայքները, որոնք ներարկվել են բուժման ընթացքում, սակայն այդ դեղի մասին որևէ նշում արված չէ:

Ինչ կասկածներ ունեք այս պահին:

Լուսինե Վիրաբյան-Ունենք կասկածներ, որ արդեն քրեական գործի շրջանակներում ուղղում է կատարվել ու փորձել են ավելացնել դեղի անունը տվյալ օրվա գրանցամատյաններում: Իսկ իրականում դեղը չի ներարկվել: Երբ ասում ենք՝ ներկայացրեք ՀԴՄ կտրոն կամ դեղատան անուն ասեք, մեզ չի ներկայացվում, չի բացահայտվում, թե ումից է դեղը ձեռք բերվել: Այսինքն՝ Սմբատ Բալասանյանը դեղը ձեռք է բերել փողոցից, իր ասելով, ծառի տակ կանգնած, հեռախոսով խոսելիս ինչ որ մեկը լսել է, ունեցել է այդ դեղը, բերել է: Քննչական մարմինները ևս չեն բացահայտում, կամ բացահայտում են, բայց մեզնից են թաքցնում, մինչ օրս չկա նշում այն մասին, թե տվյալ դեղը ինչ հանգամանքներում և ումից է ձեռք բերվել: Ամեն կերպ փորձ է կատարվում թաքցնել դեղի ձեռք բերման աղբյուրը, ինչն էլ կասկած է հարուցում, որ դեղը արտադրվում է ընդհատակյա պայմաններում, որևէ անձի կողմից, առանց արտոնագրի և թույլտվության:

Քաղաքացիների կողմից արձագանք ստացե՞լ եք:

Լուսինե Վիրաբյան-Քաղաքացիներ, այո դիմել են, որոնք ինֆորմացիա են փոխանցել, թե իրենք ինչպես են դեղը հայթհայթել, այսինքն՝ սովորական քաղաքացիների միջոցով, առանց դեղատան, քանի որ որոշ ժամանակ դեղատներից բացակայել է դեղը, բայց վաճառքում եղել է, այն դեղը, որն իրականում Հայաստանում չի օգտագործվում:Հետաքրքիր է, որ Քովիդի կամ թոքաբորբի դեմ օգտագործման համար տվյալ դեղի ցուցումների մեջ որևէ նշում չկա: Եթե դուք կամ ձեր հարազատը բուժում եք ստացել Covid19 հիվանդության դեմ, և ձեր բուժման ընթացքում օգտագործվել է «Ակտեմրա» դեղամիջոցը, խնդրում եմ կապ հաստատեք փաստաբան Լուսինե Վիրաբյանի հետ 094336626 հեռախոսահամարով, էջին գրելու միջոցով, կամ մոտեցեք գրասենյակ` ք. Երևան, Ազատության 24,1/1 հասցե:

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ