Գլխավոր էջ Նորություններ Մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան Հայաստանում

Մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան Հայաստանում

284
0

Առողջապահության նախարարության պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կայացել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ (ամոքիչ) խնամքի կլինիկայի բացման արարողությունը, որին մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Возможно, это изображение (8 человек, люди стоят и в помещении)
Մանկական պալիատիվ բժշկական օգնությունը կյանքը սահմանափակող հիվանդություններով երեխաներին բազմամասնագիտական թիմային ծառայությունների տրամադրումն է` շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով, որն ուղղված է հնարավորինս բարելավելու պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը:

Возможно, это изображение (мебель и в помещении)
Կլինիկան ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով` վերապատրաստված բժիշկներ, հոգեբաններ, բուժքույրեր: Բաժանմունքը նախատեսված է 5 մահճակալի համար:

Возможно, это изображение (мебель и в помещении)
Բացման խոսքում Անահիտ Ավանեսյանը նշել է, որ չնայած ամեն բան արվում է երեխաների առողջ մանկությունն ապահովելու համար, լինում են բացառիկ դեպքեր, երբ բժիշկներն անգամ անզոր են, իսկ նման դեպքերում կարևոր է, որ երեխաները լինեն շրջապատված սիրով և հոգատարությամբ, առանց ցավի, ընտանեկան միջավայրում:
«Շատ հուզիչ առիթ է: Նման կլինիկայի առկայությունը կարևոր է: Ակնհայտ է այն հոգին ու սերը, որ ներդրվել է բաժանմունքը ստեղծելիս, որպեսզի երեխաները մի պահ կտրվեն իրենց հիվանդությունից և շարունակեն խաղալ, սեր ու հոգատարություն զգալ»,-ասել է առողջապահության նախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ