Գլխավոր էջ Նորություններ Pfizer-ի պիտանելիության ժամկետը լրանում է. մասնագետները հորդորում են պատվաստվել

Pfizer-ի պիտանելիության ժամկետը լրանում է. մասնագետները հորդորում են պատվաստվել

256
0
Neal Browning receives a shot in the first-stage safety study clinical trial of a potential vaccine for COVID-19, the disease caused by the new coronavirus, Monday, March 16, 2020, at the Kaiser Permanente Washington Health Research Institute in Seattle. Browning is the second patient to receive the shot in the study. (AP Photo/Ted S. Warren)

Վրաց համաճարակաբանները խոսում են երկրում պատվաստումների տեմպերի նվազման մասին:

 

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

 

Եթե այս միտումը շարունակվի, ապա Pfizer պատվաստանյութի պիտանելիության ժամկետը կարող է ավարտվել, և դեղը կկորցնի ազդեցությունը:

 

Վերջերս Վրաստանում պատվաստումների օրական ցուցանիշը 15 հազար է, մինչդեռ, համաճարակաբանների ակնկալիքներով` պետք է լիներ կրկնակի ավել:

 

Փորձագետների կարծիքով ՝ պատվաստանյութի ժամկետը լրանում է նոյեմբերին:

 

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն գոհ չէ Վրաստանում պատվաստումների գործընթացից և նշում է, որ Ֆայզերը, որը մինչ այս այդքան պահանջարկ ուներ քաղաքացիներ շրջանում, հնարավոր է շուտով դառնա ոչ պիտանի:

 

Ավելի վաղ Առողջապահության նախարար էկատերինե Տիկարաձեն ասել էր, որ Pfizer պատվաստանյութի պիտանելիության ժամկետի ավարտի վտանգ չկա:

 

Վերջին տվյալներով` Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1 մլն 700 հազար 895 պատվաստում, 740 հազար 814 քաղաքացի պատվաստվել է երկու դեղաչափով:

 

Վրաստանում հասանելի են Sinopharm, Sinovac, Pfizer և AstraZeneca պատվաստանյութերը: Շուտով երկիրը պետք է ստանա Jonson & Jonson պատվաստանյութը, որի համար բավարար է մեկ դոզան:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ