Գլխավոր էջ Գլխավոր Քաղաքացին պատվաստվել ու վարակվել է կորոնավիրուսով. հաղորդավարուհին՝ ընդդեմ նախարարության

Քաղաքացին պատվաստվել ու վարակվել է կորոնավիրուսով. հաղորդավարուհին՝ ընդդեմ նախարարության

1847
0

Ռադիո Aurora-ի լուրերի բաժնի հաղորդավարուհի Լիլիթ Աղաջանյանը ահազանգում է. Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է, բայց արի ու տես, որ նա վարակվել է։

Medmedia.am կապ հաստատեց Լիլիթի հետ ու փորձեց պարզել որոշ մանրամասներ և հատկապես, ինչու՞ է նա որոշել առողջապահության նախարարության դեմ դատական հայց ներկայացնել։

«Ինչպես Հայաստանում պատվաստվել ու վարակվել Քովիդ 19-ով
Աբսուրդի թատրոնը շարունակվում է։
Անցյալ տարի նոյեմբերին, երբ պատերազմի մեջ էինք ու կորոնավիրուսի մասին ոչ մեկ առանձնապես չէր մտածում, հիվանդացա թորքաբորբով: Երկու թեստը եւ ԿՏ-ն՝ քովիդ թոքաբորբ և քովիդ վարակը չհաստատեցին: Ինձ բուժող բժիշկն ասաց, որ մաքսիմալ ուշադիր լինեմ, քանի որ ինձ համար քովիդով վարակվելը բավական բարդ ընթացք կունենա: Հետեւելով, թե աշխարհում ինչ մրցավազք է պատվաստանյութի ստեղծման, հաստատման ու միգուցե մարդկանց փրկելու համար, որոշեցի, որ եթե պատվաստանյութը լինի՝ անպայման պետք է պատվաստվել: Նախ չեմ վարակվի, հետո էլ վիրուսը տուն չեմ բերի ընտանիքիս անդամներին չեմ վարակի: Երեւի թե իր ազդեցությունն ունեցավ նաեւ այն մահվան դեպքերի քանակը, որը գրանցվում էր թե Հայաստանում, թե այլ երկրներում: Պատվաստանյութերի հայտնվելուց հետո արտասհմանյան մի շարք երկրներում բազմաթիվ մահվան դեպքեր գրանցվեցին Աստրազենեկայից: Մի շարք երկրներ, այդ թվում եւ Գերմանիան այն արգելեց, հետո նորից թույլատրեց: Դիմակների կրմանը եւս դեմ եմ, քանի որ երբեք չգիտենք այն ով է արտադրել, որտեղ, ինչ պայմաններում, շատ էլ որ գնում ենք դեղատնից, հետո անընդհատ բերանը-քիթը փակ պահելով շատ ավելի վնաս է հասցվում շնչառական համակարգին: Մեր երկիր եկավ 3 պատվաստանյութ, որից որպես չարյաց փոքրագույն ընտրեցի Սպուտնիկը: Եւ որպես ՀՀ հպարտ քաղաքացի հուլիս ամսին ստացա առաջին դոզան, հետո հուլիսի 27-ին երկրորդը: Մեծ հույսեր ունեի, որ գոնե 6 ամիս Քովիդը ինձ կշրջանցի: Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Երկու ամիսն էլ չէր լրացել, որ սեպտեմբերի 23-ին քովիդ թեստս դրական եկա»,- նշեց Լիլիթն ու հավելեց, թե դատական գործ է սկսելու առողջապահության նախարարության դեմ։

«Նշեմ, որ դիմել եմ իրավագետների, իրավաբանների, դատական գործ եմ սկսելու մեր հայրենի ԱՆ դեմ: Նախ ես պատվաստանյութն արել եմ, որ չհիվանդանամ եւ վարակը չտարածեմ: Ես չեմ արել, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կորոնավիրուսային իրավիճակին վերաբերող լսումներ են ընթանում ԱՆ Անահիտ Ավանեսյանն ասի, թե Կորոնավիրուսով վարակված 286 քաղաքացի պատվաստված են: Որ պատվաստանյութը չի բացառում վարակվելու ռիսկը: Որ թե շատ երկրներում հղիները ակտիվ կեպով պատվաստվում են ու կարդացել է, որ պատվաստանյութի արդյունքում ստեղծված հակամարմինները նաև անցնում են երեխային, այնուհետև իմունիտետային շերտ են ձևավորում: Այս խրախճանքին միացել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց, որ ՊՇՌ թեստի հանձնումը մարդկանց համար հավելյալ ֆինանսական ծախս չի ենթադրում. այլընտրանքը՝ պատվաստում: Ի դեպ, եթե թեստի արժեքը 9-12 հազար դրամ է որոշ կլինիկաներում, պետք է նախապես հերթագրվել: Այսինքն, քովիդը տարածելով օրերով ման կգան: Իսկ 15 հազար դրամ այսօր շատերը չունեն, շատ մարդկանց համար այդ գումարը 5 օրվա սննդի համար է: Այդպես վարակված ման կգան ու բժշկին կհասնեն ծանր թոքաբորբով: Կապրեն թե ոչ՝ էլի բժիշկների բարեխղճությունն է: Որպես պատվաստված մարդ ՊՇՌ թեստ ես չեմ հանձնելու, ցանկացած ստուգողի աչքն եմ մտցնելու ձեռքիս փաստաթուղթը: Բայց վարակվել եմ, չեմ բացառում, որ վարակել եմ ուրիշներին, նման դեպքում մեր երկրի օրենքը ոչինչ չի ասում: Եթե ես պատվաստված եմ, ապա ինչու՞ պիտի իմ հաշվին ՊՇՌ թեստ անեմ աշխատանքի գնալու համար: Հարցերի շարան, որոնց պատասխանները չկան եւ չեն էլ լինելու: Բիզնես շահեր, փող աշխատելու, չեմ վախենա ասել՝ փող կլպելու տարբերակներ, որտեղ երբեք խոսք անգամ չկա մարդկանց առողջության մասին: Այս ամենին գումարած ապաշնորհ կառավարում եւ ունենք այն ինչ ունենք»,- նշեց մեր զրուցակիցը:
Իսկ թե ի՞նչ արդյունքի կհասնի Լիլիթը պայքարի այս ճանապարհին, Medmedia.am -ը կլինի հետևողական։

ՍՅՈՒԶԻ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ