Գլխավոր էջ Նորություններ Աշխարհի առաջնորդների առցանց գագաթաժողովը քննարկում է քովիդի դեմ պայքարը

Աշխարհի առաջնորդների առցանց գագաթաժողովը քննարկում է քովիդի դեմ պայքարը

213
0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում չորեքշաբթի օրն առցանց գագաթնաժողով հրավիրեց, որպեսզի աշխարհի առաջնորդները, բարերարները, քաղաքացիական հասարակությունը, ոչ կառավարական կազմակերպություններն իրենց աշխատանքները համակարգեն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Նա հայտարարեց նոր զարգացող երկրներին ևս 500 միլիոն չափաբաժին պատվաստանյութ նվիրաբերելու որոշման մասին, ինչն ԱՄՆ-ի կողմից հատկացումները հասցնում է 1 միլիարդ 100 միլիոն չափաբաժնի: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

«Ամերիկայում կատարված ամեն մի ներարկման դիմաց աշխարհի այլ երկրների մենք հատկացնում ենք երեք չափաբաժին»,- հայտարարեց Ջո Բայդենը, ում խոսքերով հավելյալ 750 միլիոն դոլար կհատկացվի ԱՄՆ կողմից, որպեսզի այդ դեղամիջոցները հասցվեն հասցեատերերինն: 1 միլիարդ 400 միլիոն դոլար էլ հատկացվելու է քովիդ 19 հիվանդությունից մահացությունների թիվն ու վարակի տարածման արագրությունը կրճատելու համար:

ԱՄՆ նախագահի կոչն ուղղված աշխարհի առաջնորդներին վերաբերում էր նաև քովիդով հիվանդ մարդկանց համար անհրաժեշտ թթվածնի պաշարների սղությանը: ԱՄՆ-ը կոչ է անում համավարակի դեմ պատրաստվածության համար Համաշխարհային բանկում ստեղծել ֆինանսական միջնորդ հիմնադրամ:

Երկրի փոխանախագահ Քամալա Հարիսի խոսքերով, այս հիմնադրամը ստեղծելու նպատակով ԱՄՆ-ը պատրաստ է կատարել առաջին 250 միլիոն դոլարի հատկացումը:

«Մենք նաև հավելյալ 850 միլիոն դոլար հատկացնելու խնդրանքով ենք դիմել Կոնգրեսին»,- ասել է Հարրիսը:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով նոր զարգացող երկրներում բնակչության միայն երկու տոկոսն է ստացել պատվաստանյութի որևէ ներարկում:

Աղբյուրը` panorama.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ