Գլխավոր էջ Գլխավոր Որոշ դեպքերում ունենք քովիդի կայծակնային ընթացք․ Սարգիս Ղազարյան

Որոշ դեպքերում ունենք քովիդի կայծակնային ընթացք․ Սարգիս Ղազարյան

7148
0

Օրեր առաջ տեղի ունեցած հանրային քննարկմանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի քովիդ 19 կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանը ներկայացրեց բուժհաստատությունների իրավիճակը․«Հիվանդանոցային, մահճակալային ծանրաբեռնվածությունը հասել է իր գագաթնակետին։ Մենք հիմա գտնվում ենք 4-րդ ալիքի փուլում։ Ի տարբերություն նախորդ ալիքների՝ ունենք հիվանդության ընթացքի վատթարացում։ Այս պարագայում, դելտա շտամի առանձնահատկություններն են չափազանց արագ, պրոգրեսիվ ընթացքը, այսինքն՝ սիմպտոմներն ի հայտ գալուց հետո հիվանդների վատանալը, կլինիկորեն լուրջ վատացումը լինում է շատ կարճ ժամկետներում։ Մենք նույնիսկ կարող ենք արձանագրել վատացում, որը կարող է տեղի ունենալ  1-2 օրվա ընթացքում։ Այսինքն, որոշ դեպքերում ունենք նաև կայծակնային ընթացք»։

Նրա խոսքով՝ շտամի մյուս առանձնահատկությունը երիտասարդների մեծ տոկոսի հիվանդանոց դիմելիությունն է։ Ոչ միայն հոսպիտալիզացիան, այլև գտնվելը ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։ «Լինում են դեպքեր, երբ պացիենտների վիճակն այնքան է ծանրանում, որ կարիք է լինում գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Նշեմ, որ առողջ երիտասարդներ են, առանց որևիցե ուղեկցող հիվանդությունների, և հիվանդությունը շատ դեպքերում լինում է ծանր ընթացքով»,- նշեց նա։

Ղազարյանն ընդգծեց, որ դժվար թե լինի մարդ, ով չի առնչվել այս հիվանդությանը և այդ պատճառռով պետք է խնդրին լուրջ վերաբերվել։ «Մենք փոքրիկ հանրապետություն ենք, բոլորն ունեն մեծ շրջապատ, ընկերներ, կարծում եմ՝ չկա մի մարդ, ում կողքով այս խնդիրը չի անցել, մի ընտանիք, որը չի կորցրել հարազատ, և շարունակել չհավատալ այս հիվանդությանը՝ ուղղակի անբացատրելի է։ Մենք ինքներս սարսափած ու գերլարված ենք երիտասարդ պացիենտներից, այնպես որ խնդիրը շատ լուրջ է»։ Կարևորեց նաև, որ մեզ պետք է վայրկյան առաջ փորձել հնարավորինս քչացնել պացիենտների քանակը, հոսպիտալիզացիան և ծանր ընթացքները։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ