Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Իհարկե պատվաստումը չի բացառում վարակման փաստը․ Անահիտ Ավանեսյան

Իհարկե պատվաստումը չի բացառում վարակման փաստը․ Անահիտ Ավանեսյան

517
0

Այսօր`սեպտեմբերի 23-ին, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովում մասնակցեց Կորոնավիրուսային իրավիճակին վերաբերող լսումներին։ Փաստաբան Արա Զոհրաբյանը նրան հարց ուղղեց․«Դուք պատվաստված եք, ինչո՞ւ եք դիմակ կրում»։

Նախարարը պատասխանելով հարցին նշեց, որ երկու դեղաչափն էլ պատվաստվել է։

«Դելտա շտամը, որը մուտացված շտամներից մեկն է, ունի վարակելիության շատ ավելի բարձր ցուցանիշ, և եթե մինչև Դելտա շտամի առկայությունը շատ երկրներ, օրինակ ինչպես Իսրայելը, ուներ պատվաստումների բարձր ցուցանիշ, հրաժարվել էր դիմակների կրման ռեժիմից։ Այս պահին, շատ ավելի բարձր ցուցանիշ ունենալու պարագայում, նորից հետ է բերել դիմակների կրման ռեժիմը»,-նշել է նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ վարակը պրոգրեսիվ կերպով մուտացվում է և դա նաև նրա արդյունքն է, որ չհաջողվեց միառժամանակ շատ մարդկանց պատվաստում իրականացնել, որը կկոտրեր վարակի անընդհատ տարածման շղթան և կնպաստեր, որ մենք օր առաջ հաղթահարեինք համավարակը։

Արա Զոհրաբյանին հնչած պատասխանը չգոհացրեց, իսկ ճշգրտող հարցին Ավանեսյանը պատասխանեց․«Իհարկե պատվաստումը չի բացառում վարակման փաստը»։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ