Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իտալիայում ֆիքսվել է կորոնավիրուսից ամենաբարձր մահացության ցուցանիշը

Իտալիայում ֆիքսվել է կորոնավիրուսից ամենաբարձր մահացության ցուցանիշը

746
0

Իտալիան գրավել է առաջին տեղն աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշով։ Մահանում է ամեն քսաներորդ վիրուսակիրը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Վերջին մեկ օրում Իտալիայում կորոնավիրուսի հետեւանքով մահացությունը հասավ 366-ի։ 7,3 հազար վարակակիրների հաշվարկով դա կազմում է 4,96 տոկոս։ Իրանում մահացությունը 2,96 տոկոս է, Չինաստանում՝ 3,83 տոկոս։ Մահացությունը բարձր է նաեւ ԱՄՆ-ում։ Այստեղ 472 վիրուսակիր կա, մահացել է արդեն 19-ը։ Մահացությունը 4,03 տոկոս է։ Առավել քիչ է մահացությունը Հարավային Կորեայում՝ 0,68 տոկոս։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ