Գլխավոր էջ Նորություններ Հայկոյի վիճակն այս պահին կայուն է. Անահիտ Սիմոնյանը մանրամասներ է հայտնել երգչի...

Հայկոյի վիճակն այս պահին կայուն է. Անահիտ Սիմոնյանը մանրամասներ է հայտնել երգչի առողջական վիճակի մասին

616
0

ՀՀ վաստակավոր արտիստ, երաժիշտ Հայկոյի առողջական վիճակն այս պահին կայուն է:

 

Այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրառում է կատարել երգչի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը:

 

Նա գրել է, որ ծանր օրեր են իրենց ընտանիքի համար, քանի որ Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է:

 

«Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:  Արմանը (խմբ. — որդին) տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:

 

Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել: Շնորհակալ եմ»,-նշել է Սիմոնյանը:

 

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ:

 

«Գործի են դրվել բոլոր զենքերը… Հուսանք՝ կհաղթահարեն»,- գրել է նա:

 

Սեպտեմբերի 21-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Սիմոնյանն այցելել էր հիվանդանոց՝ տեսակցելու երգիչ, երգահան Հայկոյին: Այլ մանրամասներ նա չէր ասել:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ