Գլխավոր էջ Գլխավոր Կառավարությունը կազմակերպում է մասշտաբային միջոցառում, որտեղ չեն պահպանվում սանիտարահամաճարակային նորմերը. Բժիշկ

Կառավարությունը կազմակերպում է մասշտաբային միջոցառում, որտեղ չեն պահպանվում սանիտարահամաճարակային նորմերը. Բժիշկ

353
0

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը գրել է.

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսը օրական խլում է 20 կյանք, այսինքն՝ մոտավոր հաշվարկով 1 ժամում մահանում է 1 մարդ:

❗️Նախարարությունը նոր (բայց չաշխատող) սահմանափակումների փաթեթն է առաջ տանում:

❗️Առողջապահության ոլորտի «մասնագետները» իրենց պատռում են, որպեսզի լեգիտիմացնեն նախարարության սահմանափակումների (չաշխատող) փաթեթը:

❗️ Առողջապահության նախարարութկունը և ոլորտի «մասնագետները» կոչ են անում, որպեսզի պահպանվեն հակահամաճարակային կանոնները:

 

Իսկ ի՞նչ է անում կառավարությունը…

 

Կառավարությունը կազմակերպում է մասշտաբային միջոցառում, որտեղ չեն պահպանվում սանիտարահամաճարակային նորմերը՝ նպաստում է վարակի տարածմանը:

 

Զարմանալին այն է, որ առողջապհության ոլորտային «մասնագետներից» ոչ ոք հանդես չեկավ կոչով, որ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ նորմերի պահպանման պատճառով այդ միջոցառումը չեղարկվի:

 

Սկսել եմ հիանալ այդ տեսակով… Երևի իրենք ճիշտ են, իսկ ես՝ սխալ…

 

#առողջություն #առողջապահություն #covid19

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ