Գլխավոր էջ Նորություններ Ծերացման հետազոտությունների ինստիտուտը նշել է երկարակեցության լավագույն սննդակարգը

Ծերացման հետազոտությունների ինստիտուտը նշել է երկարակեցության լավագույն սննդակարգը

674
0

ԱՄՆ-ում ծերացման հետազոտության «Բաքի» ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են դիետա, որը կարող է զգալիորեն մեծացնել կյանքի տևողությունը, գրում է «ԼԵՆՏԱ»-ն։

 

Բժիշկների կարծիքով, ածխաջրերի ավելորդ սպառումը մեծ նյութափոխանակության բեռ է ստեղծում օրգանիզմի վրա: Արյան շաքարի մակարդակի անընդհատ աճը հանգեցնում է քաշի ավելացման, նյութափոխանակության վատթարացման և սրտանոթային հիվանդությունների վտանգի: Արյան մեջ ինսուլինի ավելցուկը հանգեցնում է արյան բարձր ճնշման, խոլեստերինի կուտակման և քաղցկեղի:

 

Ամերիկացի գիտնականների կարծիքով՝ այդ պատճառով անհրաժեշտ է հավատարիմ մնալ ցածր ածխաջրերի սննդակարգերին։

 

Նրանք այն անվանել են «երիտասարդության և երկարակեցության էլիքսիր» ։

 

Կենսաբանները եկել են այն եզրակացության՝լավագույնն այն է, որ հավատարիմ մնալ «կետոգենիկ» կամ «կետո-դիետա»-ներին (շատ ցածր ճարպերով և ածխաջրերով սննդակարգ)։

 

Նրանց կարծիքով, դա նպաստում է հիշողության, շարժողական գործառույթների պահպանմանը, ինչպես նաև մեծացնում է կյանքի տևողությունը: Սննդակարգը նաև դրական ազդեցություն է ունեցել 2-րդ տիպի շաքարախտով հիվանդ կամավորների վիճակի վրա։ Նրանք կարողացել են նիհարել և իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:

 

Երկարակեցության երկրորդ կարևոր կանոնը գիտնականները համարում են սննդակարգում բուսական սննդի քանակի ավելացումը: Օրինակ, բույսերի վրա հիմնված սննդի սիրահարները փորձարկման ընթացքում ունեցել են սրտանոթային հիվանդությունների զարգացման 16 տոկոսով ավելի ցածր ռիսկ: Դրանք ներառում են սրտի կաթվածները, ինսուլտները և սրտի անբավարարությունը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ