Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները գտել են COVID-19-ից հավանական մահը կանխատեսելու եղանակը

Գիտնականները գտել են COVID-19-ից հավանական մահը կանխատեսելու եղանակը

233
0

Աշխարհի 20 հիվանդանոցներից գիտնականների խումբը ստեղծել է արհեստական ​​ինտելեկտի մոդել, որն ունակ է կանխատեսել հիվանդի մոտ COVID-19-ի ընթացքը՝ ներառյալ թոքերի արհեստական օդափոխման սարքի համար անհրաժեշտ թթվածնի քանակը եւ մահվան ելքով ընթացքը: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Nature Medicine ամսագրում:

 

EXAM մոդելը ուսումնասիրելու համար հետազոտողները օգտագործել են ֆեդերատիվ մեթոդ, որի ընթացքում այն ​​օգտագործում է բազմաթիվ սերվերների տվյալներ՝ առանց դրանք կենտրոնական սերվեր տեղափոխելու: Գաղտնիությունը պահպանելու համար ավելի քան 16.000 հիվանդի մասին տեղեկությունները՝ ներառյալ թոքերի ռենտգենը եւ առողջական տվյալները, ամբողջությամբ անանուն են:

 

Երկշաբաթյա վերապատրաստումից հետո EXAM-ը փորձարկվել է 5 մայրցամաքների 10.000 հիվանդների վրա: Մոդելը կարողացել է կանխատեսել թթվածնի անհրաժեշտ քանակությունը կամ հավանական մահը հիվանդի հոսպիտալացումից 24 ժամ անց՝ 95 տոկոս զգայունությամբ: 72 ժամվա ընթացքում զգայունությունը կարող է հասնել 100 տոկոսի:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ