Գլխավոր էջ Գլխավոր Ես խորհուրդ չեմ տալիս նման հիմար փորձեր անել սեփական օրգանիզմի վրա. Բժիշկ

Ես խորհուրդ չեմ տալիս նման հիմար փորձեր անել սեփական օրգանիզմի վրա. Բժիշկ

906
0

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սոցցանցերի հայկական հատվածում այսօր ակտիվորեն տարածվում են գրառումներ՝ ջրածնի պերօքսիդի խմելու կամ ներերակային ներարկման վերաբերյալ խորհուրդներով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի «վնասը չեզոքացնելու» համար. թեմային անդրադարձել է ԱՆ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը:

 

«Նույն հաջողությամբ ինչ-որ մեկը կարող է առաջարկել ներերակային ներարկել աղաթթու։ Բնականաբար, չենք փորձելու դա՝ տեսնելու, թե ինչ կլինի։ Այն կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների: Ես խորհուրդ չեմ տալիս նման հիմար փորձեր անել սեփական օրգանիզմի վրա»,-ասել է բժիշկը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ