Գլխավոր էջ Գլխավոր Մասնագիտությամբ իրավաբանն օրենքնե՞ր է խախտում

Մասնագիտությամբ իրավաբանն օրենքնե՞ր է խախտում

5018
0

Հոկտեմբերի 1-ից արդեն հաստատված է նոր սահմանափակումների կիրառումը։ Աշխատող անձինք պետք է ներկայացնեն պատվաստման հավաստագիր կամ թեստավորման բացասական արդյունքը հաստատող սերտիֆիկատ։ Բազմիցս խոսվել է, որ այս երկընտրանքն ու պարտադրանքը մարդու իրավունքներին դեմ է։ Սակայն այն ներկայացնենք փաստերով։

«Անձնական կյանք» հասկացությունը ներառում է սեփական մարմնի և կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու անձի իրավունքը, որը վերաբերում է նաև առողջության հետ կապված որոշումներին։ ՄԻԵԴի նախադեպային պրակտիկան ցույց է տալիս, որ անհատի կամքին հակառակ ցանկացած բժշկական միջամտություն համարվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջների խախտում, նույնիսկ, եթե միջամտությունն աննշան է:

Պետք է նկատել, որ ՀՀ-ում բացակայում են պարտադիր պատվաստմանն ուղղված իրավական կարգավորումները։ Միաժամանակ բավականին շատ են առանց նման իրավական հիմքերի պարտադիր պատվաստման անցնելու մասին տեղեկությունները, մասնավորապես՝ գործատուների կողմից աշխատակիցներին պատվաստումների հարկադրելու, դրանով պայմանավորված աշխատանքային իրավունքների սահմանափակումների կամ առավելությունների սահմանման շուրջ ծավալվող քննարկումները։

ՀՀ օրենսդրությունում բացակայում է  նոր կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) պատվաստման պարտադիրության վերաբերյալ որևէ իրավակարգավորում, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ գործատուների կողմից աշխատանքային հարաբերություններում որևէ գործողության կամ անգործության դրսևորում, որն ուղղված է աշխատակցին՝  նոր կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) դեմ պատվաստվելուն հարկադրելուն, անհիմն է և ոչ իրավաչափ. վերջինս խախտում է մարդու՝ ինչպես որպես աշխատողի, այնպես էլ որպես բարձրագույն արժեքի, ՀՀ օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները»։ 

Հիշեցնենք, որ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է։ Այդ ինչպե՞ս է լինում, որ իրավաբանը տեղյակ չի լինում այդ օրենքներից և մարդու իրավուքներից։ Ինչպե՞ս է ստացվում, որ իրավաբանն աչքաթող է անում նման լուրջ հարցերը և առաջնորդվում է իր զբաղեցրած պաշտոնի «օրենքներով» և ոչ թե՝ իր մասնագիտությամբ կամ բարոյական նորմերով։ Անկախ ամեն ինչից, իրավաբանի մասնագիտությունը պետք է թույլ չտար հանդուրժել ,ինչպես նաև ինքը չհանդիսանար այդ որոշումների կայացնողը, որը կարող է մարդու իրավունքի խախտում համարվել։ Սակայն, քանի որ ամեն ինչ և՛ անկազմակերպ է, և՛ ոչ գրագետ, սա ևս կարելի էր սպասել նրանց կողմից։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ