Գլխավոր էջ Նորություններ ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ պարագաների կազմը համալրվել է

ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ պարագաների կազմը համալրվել է

863
0

Հայ գործարարների աջակցությամբ կրկին համալրվել է ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ պարագաների կազմը։

Կորոնավիրուսի Հայաստան ներթափանցման դեմ պայքարի շրջանակներում «Տրիադա ֆարմ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Վահագն Պետրոսյանի, մի քանի հազար զույգ բժշկական ձեռնոց է նվիրել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։

Ձեռնոցները կտրամադրվեն սահմանային հսկիչ անցակետերում վերահսկողական աշխատանքներ իրականացնող ԱԱՏՄ աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, ցամաքային ու երկաթգծային սահմանին ուժեղացված վերահսկողական աշխատանքներ են իրականացնում՝ կանխարգելելու կորոնավիրուսի ներթափանցումը երկիր։

No photo description available.

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ