Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ում սկսել են աշխատանքից ազատել չպատվաստված անձանց

ԱՄՆ-ում սկսել են աշխատանքից ազատել չպատվաստված անձանց

327
0

Ավելի ու ավելի շատ ամերիկյան ընկերություններ են ստիպում աշխատողներին պատվաստվել՝ սպառնալով հրաժարվելու դեպքում  ազատել աշխատանքից։ COVID-19- ի դեմ պարտադիր պատվաստումներ են պահանջվում նույնիսկ այնպիսի ընկերություններում, որտեղ անձնակազմն անմիջականորեն չի շփվում հաճախորդների հետ։ Խոսքը  վերաբերում է տեխնոլոգիական և ֆինանսական ոլորտների աշխատողներին։ Դրա պատճառով շատ ամերիկացիներ, ովքեր ամիսներ շարունակ աշխատել են տնից, դժվարությունների են բախվում ամբողջական դրույքով աշխատանքի անցնելու հարցում, գրում է CNBC-ն:

 

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ -ում վարակման դեպքերը շարունակում են բարձր մնալ «դելտա» շտամի տարածման պատճառով: Սպիտակ տունը պարտադիր պատվաստումների կոչ արեց ավելի քան 100 աշխատակից ունեցող ընկերություններին։

 

Օգոստոսի 23-ին Pfizer-BioNTech- ի հաստատումից հետո, Delta Airlines- ը հայտարարեց չպատվաստված աշխատակիցներին ամսական 200 դոլարով տուգանելու պլանների մասին: Իսկ ամենամեծ ներդրումային Goldman Sachs բանկը սեպտեմբերի 7 -ից դադարեցրել է չպատվաստված աշխատողների և այցելուների մուտքը գրասենյակ։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ