Գլխավոր էջ Նորություններ Հայաաստան կայցելեն անվանի ֆրանսիացի բժիշկներ

Հայաաստան կայցելեն անվանի ֆրանսիացի բժիշկներ

634
0

Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 20-24-ը Հայաաստան կայցելեն անվանի ֆրանսիացի բժիշկներ։ Այս մասին տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից։

 

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Փարիզի՝ Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11-ին, բժիշկները կլինեն Եղեգնաձորի բժշկական կենտրոնում, որտեղ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն:

 

Բժշկական կենտրոն են այցելելու Ֆրանսիայի անվանի բժիշկներ՝ սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը, օրթոպեդիայի և վնասվածքաբանության վիրաբուժության պրոֆեսոր Լևոն Դուրսունյանը և օնկո-ուրոլոգ վիրաբույժ, պրոֆեսոր Միքայել Պերոմոռը:

 

Ընդունելությունը տեղի կունենա նախապես հերթագրման միջոցով։

 

Այդ նպատակով խնդրում ենք սեպտեմբերի 17-ին դիմել Եղեգնաձորի բժշկական կենտրոն՝ բժշկուհի Հասմիկ Ստեփանյանին` Ձեզ հետ ունենալով Ձեր մոտ առկա բոլոր խորհրդատվությունների և հետազոտությունների պատճեները։

 

Այցը կազմակերպվում է Փարիզի համալսարանական հիվանդանոցային համակարգի՝ APHP կողմից, խմբի ղեկավարն է Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ