Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանը Սիրիային է տրամադրել «Sputnik V» և «Sputnik Light» կորոնավիրուսային պատվաստանյութերը

Ռուսաստանը Սիրիային է տրամադրել «Sputnik V» և «Sputnik Light» կորոնավիրուսային պատվաստանյութերը

340
0

Ռուսաստանը Սիրիային է տրամադրել «Sputnik V» և «Sputnik Light» կորոնավիրուսային պատվաստանյութերը՝ համաճարակի դեմ պայքարելու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի հետ հանդիպմանը: Այս մասին գրում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը։

Պուտինի և Ասադի հանդիպումը կայացել է Կրեմլում:

«Մենք միասին աշխատում ենք լուծելու այն հիմնական խնդիրը, որի առջև այսօր կանգնած է ողջ մարդկությունը, նկատի ունեմ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը։ «Sputnik V»-ի և «Sputnik Light»-ի առաջին մատակարարումներն արդեն ուղարկվել են Սիրիա», — ասել է Պուտինը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ