Գլխավոր էջ Գլխավոր Ինքնակամ եմ ներգարվվել. Արմեն Մուրադյանը պատվաստումային քարոզչության մասին

Ինքնակամ եմ ներգարվվել. Արմեն Մուրադյանը պատվաստումային քարոզչության մասին

1442
0

ԵՊԲՀ ռեկտոր, Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը Երկրի հարցը հաղորդման շրջանակում անդադարձել է պատվաստման գործընթացին:

Պատասխանելով պատվաստումից հետո հավանական կողմնակի ազդեցությունների վերաբերյալ մարդկանց մտավախություններին վերաբերող հարցին նա նշել է, որ օրգանիզմում յուրաքանչյուր ներխուժում ունի իր վտանգները.«Ես չեմ կարծում, որ այս խնդրի վերաբերյալ մենք պետք է լինենք այնքան հանգիստ, որ ասենք՝ որևիցե խնդիր չի լինելու: Իհարկե, կլինի ջերմության բարձրացում, տկարություն: Օրգանիզմը պայքարում է, սկսում է ձևավորել իր իմունիտետը և այդ ամենին պետք է նորմալ վերաբերվել, սակայն դա համեմատության մեջ չի մտնի հիվանդանալու հետ, հիվանդանալու ճանապարհը՝ բնական ճանապարհը, 21-րդ դարում անընդունելի է: Եվ հակա ասողները և կողմերը կարծես թե մի ընդհանուր եզրի հասել են, դա նա է, որ այո՝ մենք պետք է ենթարկվենք իմունիզացիայի: Խնդիր է, թե ինչ ճանապարհով՝ բնական՝ հիվանդանալով, երբ մենք 300 հազար արդեն ունեցել ենք, և դժվարությունների միջով անցավ մեր ժողովուրդը՝ լոքդաուն, սահմանփակումներ, կրթական կորուստներ, 25 տոկոսով նվազել է կրթական որակը, առողջապահական բեռ ձևավորվեց, տնտեսական ինչպիսի խնդիրներ եկան: Այս ամենը՝ երբ մենք խոսում ենք բնական ճանապարհի մասին և 6000 մարդկային կորուստը»:

Վերը նշվածներին Մուրադյանը հակադրում է արհեստականը, ի սկզբանե ընդգծելով, որ վերջին հարյուրամյակում աշխարհի իրականությունը, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, կարծես թե մտել են կոնֆլիկտի մեջ հանրային շահի հետ:

«Այդ ազատությունների նկատմամբ ամենայն հարգանքով, մարդիկ կյանք են տվել այդ ազատությունների համար, բայց այդ ազատությունները ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է իմ անվտանգությունը»,-նշեց նա:

Մուրադյանը նաև ասաց, որ իր համոզմամբ պատվաստումները պետք է արվեն կամավոր:

«2000 անգամ ավելի բարձր է մահվան հավանականությունը, եթե մարդը չի պատվաստվել: Սա արդեն իսկ ապացուցված թիվ է, փաստ է և քննարկման առարկա չի կարող լինել»,-հայտնել է նա՝ հավելելով, որ պատվաստումային քարոզչության մեջ ներգրավվել է ինքնակամ և վստահ է, որ հակափաստարկներ բերողներ ևս ինքնակամ են ներգրավվել պրոցեսին:

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ