Գլխավոր էջ Նորություններ Ուկրաինայում կորոնավիրուսի 3615 նոր դեպք Է գրանցվել

Ուկրաինայում կորոնավիրուսի 3615 նոր դեպք Է գրանցվել

249
0

Ուկրաինայում անցած օրվա ընթացքում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 3615 հաստատված նոր դեպք: Ինչպես հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը, այդ մասին երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել Է Facebook-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«2021 թվականի սեպտեմբերի 9-ին Ուկրաինայում գրանցվել Է COVID-19 կորոնավիրուսային հիվանդության 3615 հաստատված նոր դեպք (նրանցից 348-ը՝ երեխաներ, 61-ը՝ բուժաշխատողներ)»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

 

Առողջապահության նախարարության տվյալներով՝ ամենաշատ հաստատված դեպքերը գրանցվել են Կիեւ քաղաքում (406), Խարկովի (341), Լվովի (292) եւ Օդեսայի (235) մարզերում:

 

Նշվում Է, որ անցած օրվա ընթացքում հիվանդանոց Է տեղափոխվել 1056 մարդ, միեւնույն ժամանակ ապաքինվել Է 1310 հոգի: Նաեւ գրանցվել Է մահվան 76 դեպք:

 

Առողջապահության նախարարությում տեղեկացրել են, որ համավարակի ողջ ժամանակաշրջանում Ուկրաինայում կորոնավիրուսային վարակով հիվանդացել Է 2 միլիոն 310 հազար 554 քաղաքացի, նրանցից ապաքինվել Է 2 միլիոն 218 հազար 873 մարդ, մահացել Է 54 հազար 251-ը: Երկրում անցկացվել Է ընդհանուր առմամբ 12 միլիոն 217 հազար 31 ՊՇՌ-թեստ (անցած օրվա ընթացքում՝ 28 հազար 961)

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ