Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Լեհաստանն արգելել Է այն դեղերի արտահանումը, որոնք կարող են օգնել կորոնավիրուսի դեմ...

Լեհաստանն արգելել Է այն դեղերի արտահանումը, որոնք կարող են օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում

795
0

Լեհաստանի իշխանությունները երկրից այն դեղերի արտահանման արգելք , որոնք կարող են օգնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում: Մարտի 6-ին Tok ռադիոկայանի եթերում այդ մասին հայտնել Է հանրապետության առողջապահության փոխնախարար Յանուշ Չեշինսկին:

Նա նշել Է, որ խուսքը վերաբերում Է առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկող, հակաբորբոքային, ջերմիջեցնող միջոցներին, ինչպես նաեւ բժշկական դիմակներին ու գլխարկներին, ջերմաչափերին եւ բահիլներին:

«Մենք խոսում ենք պրոֆեսիոնալ առեւտրի ոլորտի մասին»,- ճշտել Է փոխնախարարը՝ պարզաբանելով, որ արգելքը չի վերաբերում անհատական սպառողներին, որոնք ոչ մեծ քանակությամբ դեղորայք են տանում անձնական օգտագործման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ