Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ֆրանսիացի պատգամավորի մոտ կորոնավիրուս են ախտորորոշել

Ֆրանսիացի պատգամավորի մոտ կորոնավիրուս են ախտորորոշել

614
0

Ֆրանսիայում SARS-CoV-2 նոր տեսակի կորոնավիրուս են հայտնաբերել Ազգային ասամբլեայի (խորհրդարան) պատգամավորի մոտ, նրան ծանր վիճակով հոսպիտալացրել են Մյուլուզ քաղաքում, հայտնել է France Bleu ռադիոն:

Խոսքը 68-ամյա Ժան-Լյուկ Ռեյցերի մասին, որը Էլզաս մարզից ներկայացնում է «Հանրապետականներ» կուսակցությանը: Նա խորհրդարանի նիստերին չէր ներկայանում փետրվարի 25-ից:

Դրանից բացի, վարակն ախտորոշվել է խորհրդարանական ճաշարանի աշխատակցի մոտ, նա տնային կարանտինի մեջ է:

Վերջին տեղեկություններով՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 423-ի, նրանցից 23 պացիենտ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում են: Մահացել են 6 տղամարդ եւ մեկ կին, մահացածների մեծ մասը 80-ն անց էին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ