Առանց պատճառի փսխումը կարող է երեխաների մոտ ուղեղի քաղցկեղի մասին վկայող ախտանիշ լինել: Այս մասին նախազգուշացնում է ուռուցքաբան Օլգա Ժելուդկովան (Ռուսաստան):
«Երեկոյան Մոսկվա»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ «երեխայի վարքագծում եւ ինքնազգացողության մեջ նույնիսկ նվազագույն շեղումները կարող են վկայել ուղեղի քաղցկեղի մասին»:
Մասնագետը նաեւ թվարկել է մի շարք ախտանիշներ, որոնք պետք է դրդեն ծնողներին շտապ դիմել բժշկի եւ զննել երեխային.
- կրկնվող անհիմն փսխում,
- հավասարակշռության խախտում, հաճախակի ընկնել,
- քայլվածքի փոփոխություն,
- տեսողության վատթարացում, շեղաչքության զարգացում,
- մեջքի կամ գլխի ցավեր:
Մասնագետի խոսքով, եթե երեխայի մոտ առկա են թվարկված ախտանշանները, անհրաժեշտ է անցնել ՄՌՏ` հասկանալու համար, թե արդյո՞ք նա խնդիրներ ունի: Սակայն «պրոֆիլակտիկ» ՄՌՏ անել խորհուրդ չի տրվում: