Գլխավոր էջ Գլխավոր Հակասահմանադրական որոշումների հետքերով․ ովքե՞ր չեն պատվաստվի

Հակասահմանադրական որոշումների հետքերով․ ովքե՞ր չեն պատվաստվի

5370
0

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, թե հոկտեմբերի 1-ից անձը պետք է 2 շաբաթը մեկ անգամ հավաստի իր՝ վարակակիր չլինելու փաստը, իսկ դա արվում է ՊՇՌ թեստի բացասական պատասխանով: Ամեն ինչ արվում է Սահմանադրության, օրենքների շրջանակում: Սակայն․․․Ավանեսյանը նաև ընդգծել է, որ օրենքը չի կարող վերաբերել քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին, հարց է առաջանում՝ ինչու՞, մի՞թե քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք ՀՀ քաղաքացիներ չեն ու չեն ենթարկվում ՀՀ Սահմանադրությանը, մի՞թե ՀՀ շարքային քաղաքացուն կարելի է պարտադրել ամեն ինչ, կատարել փորձարկումներ, բայց պաշտոն ունեցող անձն անձեռնամխելի՞ է։ Առաջին հայացքից, Ավանեսյանի այս հայտարարությունը հիշեցնում է Ջորջ Օրուելի այլաբանական վիպակը՝  «Անասնաֆերմա»-ն, որտեղ ասում էին՝ բոլորն օրենքի առջև հավասար են, բայց․․․

Հետաքրքրականն այն է, որ պայքար է մղվում համավարկի դեմ, բայց չի պահպանվում հավասարության սկզբունքը․ դասախոսներին պարտադրում են պատվաստվել, իսկ ահա ուսանողներին՝ ոչ, մի՞թե վարակը «ճանաչում է» դասախոս կամ ուսանող, մի՞թե վարակը վարակելուց խտրական մոտեցում է ցուցաբերում, մի՞թե ՀՀ սահմանադրության առաջ բոլորս հավասար չէինք։ Ի դեպ՝  ՀՀ առողջապահության նախարարի կողմից Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով իրականացվող պարտադիր պատվաստում անցնելը կամ դրա բացակայության դեպքում ՊՇՌ հետազոտության թեստ պարբերաբար ներկայացնելու պարտականությունը հակասահմանադրական է։ Դա այնթույլատրելի է, և արգելվում է․ Նշված է «ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ» հայտարարությունում։

«Կարևոր է նշել նաև, որ ըստ Սահմանադրության չի թույլատրվում բժշկական փորձի ենթարկել մարդուն՝ առանց իր համաձայնության, առողջապահության նախարարի այս հրամանով սահմանափակվում է մարդու իրավունքներն ու ազատությունները, հարկադրանքի գործընթացը հակասահմանադրական է, սա յուրաքանչյուր մարդու գիտակցված քայլ պետք է լինի, այլ ոչ պարտադրանք»,-նշված է հայտարարության մեջ։

Բայց թե ինչու՞ է առողջապահության նախարարը անտեսում ՀՀ սահմանադրությունը և տարբերություն սահմանում ՀՀ քաղաքացիների միջև՝ անհայտ է։ Ստացվում է՝ պետական պաշտոնյաները ազատվում են պատվաստվելու այս ծանր բեռից, իսկ ահա ուսուցիչները կամ դասախոսները թիրախավորվում, կամ «պարտավորվում» սպառել պատվաստանյութերը։ Եվ ի վերջո, պատվաստման գործընթացը ոչ թե կամավոր է, այլ կամավոր-պարտադիր, քանի որ քաղաքացուն այլընտրանք չեն թողնում, գործում է կամ-կամը․ կամ գումար ծախսիր ու ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնիր, կամ պատվաստվիր։ Էլ ու՞ր մնաց կամավորության սկզբունքը։ Իսկ հոկտեմբերի 1-ից կսկսվի ֆիլմի հաջորդ սերիան, մնում է հետևել դեպքերի զարգացմանը և հասկանալ քանի՞ տնտեսվարող կտուգանվի ու քանի մանկավարժ կհայտնվի անաշխատունակների ցուցակում։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ