Գլխավոր էջ Գլխավոր Օրենքը չի կարող վերաբերել քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին. Ավանեսյան

Օրենքը չի կարող վերաբերել քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին. Ավանեսյան

2954
0

Հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուներին ամիսը 2 անգամ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխան կամ լինեն պատվաստված,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հոկտեմբերի 1-ից անձը պետք է 2 շաբաթը մեկ անգամ հավաստի իր՝ վարակակիր չլինելու փաստը, իսկ դա արվում է ՊՇՌ թեստի բացասական պատասխանով: Բացառություն են կազմելու այն անձինք, ովքեր պատվաստված են, հղի են և ունեն հստակ բժշկական հակացուցում պատվաստման համար: Հետևանքն աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու, և հաջորդիվ՝ տվյալ կազմակերպությունը ևս տույժ-տուգանքներ կկրի չպատվաստվելու համար»,- ասաց Ավանեսյանը: Ավանեսյանը նշեց, որ ամեն ինչ արվում է Սահմանադրության, օրենքների շրջանակում: Նախարարի խոսքով՝ օրենքը չի կարող վերաբերել քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/414165.html

© factor.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ