Գլխավոր էջ Նորություններ Կարելի՞ է արդյոք նախաճաշին պիցցա ուտել

Կարելի՞ է արդյոք նախաճաշին պիցցա ուտել

203
0

Նախաճաշի համար պիցցան ավելի լավ գաղափար է, քան վարսակի փաթիլները կաթով, կարծում է Եկատերինբուրգի բժշկական կանխարգելման քաղաքային կենտրոնի սննդաբան Իրինա Բորոդինան:

 

«Ֆոնտանկա»-ի փոխանցմամբ՝ մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել հավի նագեթսներից եւ այլ տապակած մթերքներից, քանի որ դրանք պարունակում են առողջության համար վտանգավոր տրանս ճարպեր:

 

«Արհեստականորեն ստեղծված տրանս ճարպերը, որոնք հայտնի են նաեւ որպես արդյունաբերական տրանս ճարպեր կամ մասնակի հիդրոգենացված ճարպեր, վտանգավոր են առողջության համար», — ասել է մասնագետը: «Շատ կլինիկական հետազոտություններ դրանց օգտագործումը կապում են սրտանոթային հիվանդությունների ռիսկի մեծացման հետ»:

 

Մասնագետն առողջ սնունդ չի համարում նաեւ հոթ-դոգերն ու կորն-դոգերը: Դրանք պարունակում են վերամշակված մսից պատրաստվող նրբերշիկ, որը համարվում է աղիների քաղցկեղի պատճառներից մեկը: Բացի այդ, հոթ-դոգերը մեծ կալորիականություն ունեն, ուստի նիհարելիս ավելի լավ է դրանք բացառել սննդակարգից:

 

Պիցցան, բուրգերները, սենդվիչները եւ շաուրման կարող են օգտակար լինել, եթե պատրաստված լինեն որակյալ բաղադրիչներից: Ինչ վերաբերում է արագ պատրաստող լապշային, այն անվնաս է, սակայն, համեմունքների փոշու մեջ, այնուամենայնիվ, կարող են վնասակար հավելումներ պարունակվել:

 

Դիետոլոգի խոսքով՝ հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ նախաճաշին վարսակի փաթիլները կաելի է փոխարինել պիցցայով: Կաթով վարսակի փաթիլները եւ պիցան մոտավորապես նույն քանակությամբ կալորիաներ ունեն, սակայն պիցցան ավելի քիչ շաքար եւ ավելի շատ սպիտակուցներ է պարունակում: Հետեւաբար, պիցցան հագեցածության երկարատեւ զգացում է ապահովում եւ լիովին սնուցում է օրգանիզմը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ