Գլխավոր էջ Գլխավոր Ո՞ր տարիքի և սեռի քաղաքացիներ են առավել շատ պատվաստվել Կորոնավիրուսի դեմ․ տվյալներ

Ո՞ր տարիքի և սեռի քաղաքացիներ են առավել շատ պատվաստվել Կորոնավիրուսի դեմ․ տվյալներ

913
0

ՀՀ-ում շարունակվում է Կորոնավրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ սեպտեմբերի 5-ի դրությամբ կատարվել է 303325 պատվաստում, որից առաջին դեղաչափ`195290, երկրորդ դեղաչափ` 108035։

Առողջապահության նախարարությունն այս անգամ ներկայացրել է նաև պատվաստված քաղաքացիների և հիվանդացության մասին այլ մանրամասներ ևս։

Պարզվում է պատվաստվածների 96 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են, իսկ 4 տոկոսը օտարերկրյա քաղաքացիներ։ Պատվաստանյութի առաջին դեղաչափն ընդունել է քաղաքացիների 66 տոկոսը, իսկ երկրորդը՝ 34 տոկոսը։ Ի դեպ, թե առաջին և թե երկրորդ դեղաչափով կանայք ավելի շատ են պատվաստվել, իսկ առավել շատ պատվաստված քաղաքացիների տարիքը՝ 31-65-ն է։ Առավել շատ Կորոնավիրուսով վարակվել են 31-60 տարեկան կանայք։

ԱՆ-ից նաև հիշեցնում են՝ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին, իսկ շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։

Լուսանկարները Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ