Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ առողջապահության պատասխանատուները Սպիտակ տանը կոչ են արել դադարեցնել COVID-19-ի դեմ կրկնակի...

ԱՄՆ առողջապահության պատասխանատուները Սպիտակ տանը կոչ են արել դադարեցնել COVID-19-ի դեմ կրկնակի պատվաստումները

1505
0

ԱՄՆ առողջապահության պատասխանատուները Սպիտակ տանը կոչ են արել դադարեցնել COVID-19-ի կրկնակի պատվաստումներն ու խորհուրդ են տվել  Ջո Բայդենի վարչակազմին հետաձգել կորոնավիրուսային պատվաստանյութի լրացուցիչ, «խթանող» դոզաների բաշխումը: Այս մասին հաղորդում է RT- ն:


Հայտարարության մեջ գերատեսչությունները նշում են, որ Սպիտակ տան վարչակազմի հաստատած ամսաթիվը ամբողջ երկրում կրկնակի պատվաստումներ անցկացնելու, շատ վաղ է: Թե՛ FDA- ն, թե՛ CDC- ն նշել են, որ իրենց ավելի շատ ժամանակ է պետք պատվաստանյութերի երրորդ դոզան փորձարկելու և հաստատելու համար: Ավելի վաղ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ամերիկացի մեծահասակները կարող են պատվաստանյութերի երրորդ դոզան ստանալ սեպտեմբերի 20 -ից:

Օգոստոսի սկզբին Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարել էր , թե  Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կոչը, ժամանակավորապես դադարեցնել կորոնավիրուսի դեմ կրկնակի պատվաստումները, սխալ է: Ավելի վաղ ԱՀԿ -ն հայտարարել էր, որ պետք է հետաձգել կրկնակի պատվաստումը՝ աղքատ երկրների հետ դեղերի առկա ծավալներն առավել արդյունավետ կիսելու համար:

Աղբյուրը`  shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ