Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Պաղեստինում արտակարգ դրության 30-օրյա ռեժիմ Է հայտարարվել կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով

Պաղեստինում արտակարգ դրության 30-օրյա ռեժիմ Է հայտարարվել կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով

566
0

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը կորոնավիրուսի սպառնալիքի կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել պաղեստինյան բոլոր տարածքներում: Այս մասին հայտնել Է BAFA գործակալությունը, տեղեկացնում Է:

«Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մարտի 5-ի երեկոյան հրամանագիր Է ստորագրել, որով կորոնավիրուսի դեմ պայքարելու համար մեկ ամսվա ընթացքում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվում պաղեստինյան բոլոր տարածքներում, սկսած ստորագրման պահից»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:

Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտեյան նաեւ հայտարարել Է, որ արտակարգ դրության 30-օրյա շրջանում պաղեսիտինյան բոլոր տարածքներում փակվում են ուսումնական բոլոր հաստատությունները:

Մարտի 5-ին ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել Էր Բեթղեհեմի հյուրանոցներից մեկում կորոնավիրուսով վարակման յոթ ենթադրյալ դեպքի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ