Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր վնասակար սննդային սովորություններն են խանգարում նիհարել

Ո՞ր վնասակար սննդային սովորություններն են խանգարում նիհարել

279
0

Ո՞ր վնասակար սննդային սովորություններն են խանգարում նիհարել: Դրանցից ոմանք թվարկել են ամերիկյան սննդաբանները, հայտնում է Eat This, Not That!-ը։

 

Բժիշկ Ռոքսանա Էսանին կարծում է, որ վատ սովորություններից մեկն աշխատանքի ընթացքում ճաշի ընդմիջում չանելն է, ինչը կարող է նվազեցնել արտադրողականությունն ու տրամադրությունը: Բացի այդ, ճաշից հրաժարվելուց հետո երաշխավորված է, որ երեկոյան մարդը շատ կուտիի:

 

Սննդաբան Քրիստեն Սմիթն, իր հերթին, ուտելուց հրաժարվելն անվանել է այն մարդկանց ամենամեծ սխալը, ովքեր փորձում են նիհարել:

 

«Շատերը չեն հասկանում, որ ակտիվ նյութափոխանակության համար անհրաժեշտ է բավականաչափ կալորիաներ օգտագործել, իսկ անկանոն սնվելը, ընդհակառակը, դանդաղեցնում է նյութափոխանակությունը»,- ասել է Սմիթը:

 

Բացի այդ, մասնագետները խորհուրդ չեն տալիս ուտել աշխատատեղում եւ հեռուստացույց կամ ֆիլմեր դիտելիս: Եթե մարդը տարված է այն ամենով, ինչ կատարվում է էկրանին, նա սովորաբար ճիշտ չի ընկալում այն, ինչ ուտում է: Նա նաեւ չի արձագանքում հագեցվածության եւ ուտելու ազդանշաններին ու չափից շատ է ուտում:

 

Սմիթը նաեւ խորհուրդ չի տալիս արագ նիհարելու համար նախատեսված դիետաները: Նման դիետաները, ըստ մասնագետի, բերում են որոշակի արդյունք, բայց վատ են անդրադառնում հոգեբանության վրա, ավելին, նույնիսկ եթե մարդը նիհարում է, ավելորդ քաշը նորից վերադառնում է սննդակարգը փոխելուց հետո:

 

Մասնագետները նաեւ խորհուրդ չեն տալիս ոչ գլյուտենային սննդակարգի հետեւել:

 

«Չկա որեւէ գիտական ապացույց, որ գլյուտեն չունեցող մթերքները նպաստում են նիհարելուն: Ավելին, դրանցից շատերը մեծ քանակությամբ կալորիաներ եւ ճարպեր են պարունակում»,- նշել է Սմիթը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ