Գլխավոր էջ Գլխավոր Մենք նկատում ենք հիվանդացության երիտասարդացում․ Անահիտ Ավանեսյան

Մենք նկատում ենք հիվանդացության երիտասարդացում․ Անահիտ Ավանեսյան

1013
0

Կառավարության նիստից հետո, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ վերջին 2-3 շաբաթների ընթացքում հնչեցրած թվերը մտահոգիչ են։

«Մեր կիրառվելիք միջոցառումներն ու սահմանափակումների խստացումն էլ հենց բխում էին այս իրավիճակով։ Մենք նկատում ենք հիվանդացության երիտասարդացում, ծանր դեպերի ավելացում, և հիվանդությունը շատ ավելի արագ է ծանրանում քաղաքացիների մոտ, ինչը նշանակում է՝ մեր վերակենդանացման բաժանմունքները շատ ավելի զբաղված են, ավելի երկար են քաղաքացիները զբաղեցնում մեկ մահճակալ, ուստի այս բոլոր հանգամանքները բարձրաձայնելու նպատակը հետևյալն է՝ քաղաքացիներին պատկերը ճիշտ ներկայացնելը»,-նշել է նախարարը։

Ավանեսյանի խոսքով, երբ խոսում են թվերով, երբեմն թվերը չեն արտահայտում դրանց հետևում կանգնած մարդկային ճակատագրերը։

«Զգոնությունը, պատասխանատվության զգացումը, որ այս լուրջ մարտահրավերում, մեր բոլորի հանրային լուման է պետք ներդնել, բոլորիս կողմից որոշակի փոքր քայլ է պետք կատարել, որպեսզի մեր ընդհանուր բնակչությունն ավելի պաշտպանված լինի»,-ասել է նա։

Անդրադառնալով յուրաքանչյուր հիվանդի վրա ծախսվող ֆինանսական միջոցներին Ավանեսյանը նշել է․«Շատ կարևոր է դրանց նկատմամբ խնայողությունը, բայց մեր մտահոգությունն առաջին հերթին հենց մարդկանց կյանքն ու առողջությունն է, մեր երիտասարդների, մեր տարեցների, մեր երեխաների ապահովությունն է»։

Նա նշել է նաև թե ինչ առանձնահատկություններ ունի Դելտա շտամը․«Դելտա շտամն աչքի է ընկնում ոչ միայն տարածման ուժգնությամբ, այլ նաև հիվանդացության ծանր ընթացքով, և այն քաղաքացիներն, ովքեր նախկինում չեն ունեցել որևէ քրոնիկ հիվանդություններ՝ նախորդ շտամների պարագայում ռիսկերից զերծ էին, ինչը հիմա պնդել չենք կարող»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ