Գլխավոր էջ Նորություններ Ացախում սկսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կրկնակի պատվաստման փուլը

Ացախում սկսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կրկնակի պատվաստման փուլը

262
0

Արցախում սկսվել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողների պլանային կամավոր պատվաստումները կորոնավիրուսի դեմ: Պատվաստվում են այն զինծառայողները, որոնք արդեն պատվաստանյութի ամբողջական կուրս են ընդունել մինչև 2021 թվականի հունվարի 1-ը: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

 

Ըստ հաղորդագրության՝ մինչև «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվելը, զինվորական անձնակազմն անցնում է ՊՇՌ թեստավորում, բուժզննում և բժիշկ-մասնագետներից ստանում առաջարկություններ առաջին և երկրորդ բաղադրիչների պատվաստանյութերի կրկնակի ընդունման վերաբերյալ:

 

Կորոնավիրուսի դեմ զինծառայողների պատվաստումն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկների հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման կողմից:

 

«Ռուսական խաղաղապահ զորախումբը սկսել է անձնակազմի կրկնակի պատվաստման արշավը»,-ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խոսնակ Վլադիմիր Ալեքսեևը և հավելել. «Նախքան պատվաստումը, ՊՇՌ թեստավորում իրականացվեց ամբողջ անձնակազմի համար, այժմ մենք ժամանակացույցի համաձայն իրականացնում ենք պատվաստում: Զինծառայողները հետազոտվում են հիվանդության առկայության, պատվաստումների հակացուցումների բացահայտման համար: Նոր պատվաստումն իրականացվում է «Գամ-Կովիդ-Վակի» երկու դեղաչափի պատվաստմամբ, նույնը, ինչ առաջին պատվաստման ժամանակ»։

 

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ առաջին փուլով պատվաստվում են առաջնահերթ խմբերը` դիտորդական կետերում ծառայող զինվորական անձնակազմը, բժիշկները և ռազմական օդաչուները:

 

Մինչ օրս Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ավելի քան 100 զինծառայող արդեն կրկնակի պատվաստվել է կորոնավիրուսի վարակի դեմ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ