Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞վ է վտանգավոր երկարատև կորոնավիրուսը

Ինչո՞վ է վտանգավոր երկարատև կորոնավիրուսը

830
0

Հետքովիդային համախտանիշով մարդկանց մոտ հաճախ նկատվում է երիկների ֆունկցիայի նվազեցում, որը արտահայտվում է վարակումից մի քանի ամիս անց։ Նման խնդիր է երբեմն ի հայտ գալիս նույնիսկ նրանց մոտ, ովքեր թեթեւ են տարել վարակը։ Այս մասին ասվում է Journal of the American Society of Nephrology ամսագրում։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, կորոնավիրուսից ապաքինված շատ մարդկանց մոտ հիվանդության ոչ բարենպաստ հետեւանքները պահպանվում են սուր փուլի ավարտից մի քանի ամսվա ընթացքում։ Այդ վիճակը մասնագետներն անվանում են հետքովիդային համախտանիշ կամ երկարատեւ քովիդ։ Դրա հիմնական ախտանիշներն են՝ թուլություն, հեւոց, գլխացավ, մկանացավ, կոգնիտիվ խախտումներ, աղեստամոքսային տրակտի խանգարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ