Գլխավոր էջ Նորություններ Սուշի ուտելուց հետո երկու երեխա է մահացել

Սուշի ուտելուց հետո երկու երեխա է մահացել

181
0

Կրասնոյարսկի երկրամասի Բալախտա գյուղում երկու երեխա մահացել է ռեստորանային սննդից,- գրում է Baza հրատարակության Telegram ալիքը:

 

Կիրակի երեկոյան՝ օգոստոսի 29-ին, գյուղի մի բնակչուհի տուն է բերել սուշի և գլանափաթեթներ, որոնք վերցրել էր այն սրճարանից, որտեղ աշխատում է՝ որպես մատուցողուհի: Այդ սնունդով նա կերակրել է իր երեք երեխաներին: Առավոտյան երեխաներն արթնացել են, թեյ խմել և մայրիկին ու տատիկին ճանապարհել աշխատանքի: Երբ կանանցից մեկը տուն է վերադարձել, երեխաներն այլևս կենդանության նշաններ ցույց չեն տվել:

 

Աղջիկներից մեկին հաջողվել է փրկել, նա հոսպիտալացվել է թունավորում ախտորոշմամբ: Մյուս երեխաները՝ վեցամյա դուստրը և չորս տարեկան որդին, մահացել են:

 

Ըստ հրապարակման՝ փորձագետները ստուգում են այն տունը, որտեղ երեխաները մահացել են, նաև այն սրճարանը, որտեղից բերվել է սնունդը

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ