Գլխավոր էջ Նորություններ Իսրայելի դպրոցներում, որտեղ աշակերտների 70% -ից քիչն են պատվաստված, կանցնեն...

Իսրայելի դպրոցներում, որտեղ աշակերտների 70% -ից քիչն են պատվաստված, կանցնեն հեռավար ուսուցման

266
0

Իսրայելի ուսումնական հաստատություններում այն ​​դասարանները, որտեղ   աշակերտների 70% -ից քիչն են պատվաստված, կանցնեն հեռավար ուսուցման:  Այս մասին հայտարարել է   Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունը:

Այս կանոնները վերաբերում են կորոնավիրուսով վարակվածության բարձր մակարդակ ունեցող, այսպես կոչված  «կարմիր» քաղաքների 8-12-րդ դասարանների աշակերտներին: Բացի դրանից, սեպտեմբերից հեռակա ուսուցմամբ աշակերտներին կառաջարկվի պատվաստվել դպրոցներում: Բուն դպրոցների տարածքում պետք է պահպանվեն   նախազգուշական միջոցները ՝ պարտադիր պաշտպանիչ դիմակ բոլորի համար և «սոցիալական հեռավորություն»:

Իսրայելի առողջապահության նախարարության զեկույցի համաձայն ՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների 41% -ը 0-19 տարիքային խմբում են: Եվ միայն 10% -ն է 60 տարեկանից բարձր: Սակայն ծանր հիվանդների 75% -ը 60 տարեկանից բարձր են: Տարեց ծանր   հիվանդների թվում  չպատվաստվածները  14 անգամ շատ են պատվաստվածների թվից:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը  ստացել է  երկրի բնակչության 64% -ը, (չափահաս բնակչության 87% -ը), երկրորդ դեղաչափը ՝  59% -ը,  (չափահաս բնակչության 80% -ը): Երրորդ դեղաչափը ՝    21% -ը, դեղաչափը ՝չափահաս բնակչության 29% -ը):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ