Գլխավոր էջ Uncategorized Հայաստանը ԱՀԿ-ի թիրախու՞մ. բլեֆ, որի «սպառողը» ՀՀ քաղաքացին է

Հայաստանը ԱՀԿ-ի թիրախու՞մ. բլեֆ, որի «սպառողը» ՀՀ քաղաքացին է

11583
0

Medmedia.am-ի հետ զրույցում, «Պարացելսուս» ՀԿ նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանն անդրադարձել է ուսուցիչների՝ամսական երկու անգամ ՊՇՌ թեստավորմանը։ Ըստ մեր զրուցակցի՝ անթույլատրելի է ուսուցիչներից ՊՇՌ թեստի բացասական արդյունք պահանջելը։

«Չի կարելի ուսուցիչներին ամսական երկու անգամ թեստավորման ուղարկել, այն էլ իրենց ֆինանսական միջոցներով։ Ցանկացած բուժաշխատող շատ լավ գիտակցում է, որ ամենաարդյունավետ միջոցը դա բնական իմունիտետն է։Մեր ազգաբնակչության մեծ մասն այսպես թե այնպես, արդեն վարակվել են։ Իսկ ուսուցիչները պետք է ստիպված լինեն ամսական 30 հազար դրամ ծախսել, մի բան էլ ստիպված լինել, ամբողջ դասապրոցեսին դիմակ կրել, ստացվում է, որ ուսուցիչը ձրի է աշխատելու, թեստավորվելու է իր հաշվին ու ամեն օր դիմակ է գնելու»,-նշեց Ներսիսյանը:

Պետական ոլորտի աշխատողներին ինչու՞ են պարտադրում պատվաստվել։

«Բա ի՞նչ անեն, սովորական մարդկանց վրա չեն կարող իրենց պետական ռեսուրսները օգտագործել, պարտադրել, այլ կերպ չեն կարող։ Էլի կրկնեմ, կորոնաբիզնես։ Պատվաստանյութերը բավականին մեծ քանակությամբ ներմուծել են, մեծ գումարներ են դուրս գրվել դրանց համար և պետք է դրանք սպառեն։ Բացի այդ մոռանում ենք, որ գոյություն ունի ԱՀԿ, իսկ այս կառույցը լուրջ լծակներով ազդեցություն ունի ՀՀ առողջապահության վրա։ Եթե մենք չսպառենք այդ պատվաստանյութերը, ԱՀԿ-ն ինչ իրավիճակում կթողնի մեր պետությանը։ Չմոռանանք հնդիկներին ու պարսիկներին, որոնց մեր հարկերի հաշվին պատվաստում են ու ԱՀԿ-ում ցույց են տալիս պատվաստումների մեծ թիվ, այդպես էլ պետք է լիներ, քանի դեռ ՀՀ-ն լուրջ ենթարկվում է ԱՀԿ-ին ու այնտեղի հրամաններին, մենք այլընտրանք չունենք:Եկեք հիշենք,որ նախկին նախարար Արսեն Թորոսյանն էլ էր հայտարարել,որ առողջապահությունը նաև բիզնես է»:

Պատվաստանյութերը վստահելի՞ են։

«Բայց ո՞նց կարող ենք վստահել։ Ես ու իմ գործընկերներն անընդհատ ասում էինք, որ այդ պատվաստանյութերը պետք է թեստավորման փուլ անցնեին մինիմում 5 տարի։ Մարդիկ կարողանում են վերլուծել և հասկանալ, որ ամեն դեպքում դրանք վտանգավոր են, ստեղծվել են ամիսների ընթացքում։ Սա ընդամենը լուրջ բլեֆ է։ Բացի այդ ինֆորմացիան բավականին մեծ է ու լուրեր պտտվեցին, թե AstraZeneca-ից մարդիկ են մահացել, կամ պատվաստված մարդիկ կրկին վարակվել են կորոնավիրուսով»,-նշեց Ներսիսյանն ու հավելեց.

«Ես արդեն սկսել եմ ՊՇՌ թեստերին էլ չհավատալ, ինչ որ նոր տենդենց եմ նկատում, արտասահմանից եկած ընտանիքները, 4 կամ 5 հոգանոց ընտանիքի անդամներն, արդեն գնալուց ՊՇՌ թեստ են հանձնում, ոչ ոքի մոտ կլինիկա չկա, բոլորի մոտ բացասական է, բայց չգիտես ինչու անչափահաս երեխայի մոտ դրական։ Մի ընտանիք էր դիմել ինձ, գնացին ԿՏ-ի, բացարձակ կլինիկա չունեին, թոքերը մաքուր էր, մարդիկ ԱՄՆ-ում Pfizer պատվաստված եկել էին, բայց վեց հոգանոց ընտանիքը չկարողացավ մեկնել, նրա համար, որ 6 տարեկան երեխայի ՊՇՌ թեստի պատասխանը դրական էր, ամբողջ ընտանիքը մնաց այստեղ ու բավականին ֆինանսական կորուստներ կրեցին, հավանաբար բիզնեսի մի տեսակ է»,-սահմանափակեց մեր զրուցակիցը:

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ