Գլխավոր էջ Նորություններ Կանցկացվեն սրտի բարդ վիրահատություններ․ անվանի վիրաբույժը Հայաստանում է

Կանցկացվեն սրտի բարդ վիրահատություններ․ անվանի վիրաբույժը Հայաստանում է

646
0

Կրկին Հայաստանում է մեր երկում սրտային վիրաբուժության հիմնադիրներից Հրայր Հովակիմյանը: Բացառիկ մասնագետի ամեն Հայաստան գալը նշանակում է՝ կփրկվեն սրտի բարդ վիրահատությունների սպասող տասնյակ մանուկներ և մեծահասակներ: Իր գործին նվիրված հռչակավոր մասնագետը Հայաստան ժամանելով՝ երբեմն միանգամից շտապում է Նորք- Մարաշ սրտաբանական կենտրոն ու անցնում կյանք փրկելու իր առաքելությանը: Աշխատելով Ամերիկայի առաջատար բժշկական կենտրոններում՝ նա եկել է Հայաստան ու մեկ տարի անց՝ 1993թ.-ին, Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնում հիմնադրել մանկական սրտային վիրաբուժության բաժանմունքը, իսկ 1995թ-ին էլ կենտրոնում նրա անմիջական մասնակցությամբ հիմնվել է մեծերի վիրաբուժության բաժանմունքը: Ու այդ տարիներից սկսած երբեք չի կորել անվանի վիրաբույժի կապը հայրենիքի հետ. նա պարբերաբար գալիս է Հայաստան, երբ սրտաբանական կենտրոնի մասնագետները իր մասնագիտական տաղանդի ու խորհրդի կարիքն են ունենում: Նրա դերը անգնահատելի է նաև հայ վիրաբուժության դպրոց հիմնելու հարցում: Նա Հայաստանում սրտային վիրաբույժների մի ամբողջ սերունդ է կրթել՝ նպաստելով, որ սրտային վիրաբուժությունը զարգանա Հայաստանում: Արդյունքում մենք այսօր ունենք կայացած մասնագետներ, ովքեր կարող են ապահովել այնպիսի արդյունքներ, որ այլ երկրներից էլ գան Հայաստանում սիրտը վիրահատելու նպատակով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ