Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ հետախուզությունը զեկույց է հրապարակել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ

ԱՄՆ հետախուզությունը զեկույց է հրապարակել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ

191
0

Ամերիկյան հետախուզությունը եզրակացրել է, որ կորոնավիրուսը չի ստեղծվել որպես կենսաբանական զենք: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, այդ մասին ասվում է վարակի ծագման մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին տրված զեկույցում:

 

Ընդգծվում է, որ հետաքննությունը տևել է 90 օր, և հետախուզական համայնքը կարողացել է համաձայնության գալ մի շարք առանցքային կետերի շուրջ:

 

«Շատ գործակալություններ նույնպես ցածր վստահությամբ հավատում են, որ SARS-CoV-2- ը, հավանաբար, գենետիկ ինժեներիայի արդյունք չէ»,-ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի կայքում հրապարակված փաստաթղթում:

 

Նշվում է, որ հետաքննության մասնակիցները չեն կարողացել լիարժեք համաձայնության գալ, հնարավոր է համարվում կորոնավիրուսի ծագման երկու վարկած՝ «վարակված կենդանու հետ բնական շփում և լաբորատորիայում տեղի ունեցած միջադեպ»:

 

Բացի այդ, հետախուզական համայնքը կարծում է, որ Չինաստանի իշխանությունները նախքան բռնկումը տեղյակ չէին կորոնավիրուսի մասին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ