Գլխավոր էջ Նորություններ Արայիկ Հարությունյանը Արսեն Թորոսյանի հետ պարբերաբար կապի մեջ է

Արայիկ Հարությունյանը Արսեն Թորոսյանի հետ պարբերաբար կապի մեջ է

615
0

Ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից դասերը կվերսկսվեն: Այսօր կառավարության նիստում այդ մասին հայտնեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չեն ստացել դասերը հետաձգելու վերաբերյալ:

Նախարարը նշեց, որ պարբերաբար կապի մեջ է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Ըստ նրա` եթե առաջիկա օրերին ևս հանրապետությունում սուր շնչառական, այդ թվում կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում նոր միջնորդություն չներկայացվի, նախադպրոցական ուսումնական հաստատությունները, քոլեջները, դպրոցները, ուսումնարանները, արվեստի դպրոցները, բուհերը կանցնեն իրենց բնականոն աշխատանքային ռեժիմին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ