Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով վարակված կինը ծննդաբերությունից հետո մահացել է

Կորոնավիրուսով վարակված կինը ծննդաբերությունից հետո մահացել է

748
0

Քութայիսիի «Բոմոնդ» կլինիկայում կորոնավիրուսով վարակված 24-ամյա կինը կեսարյան հատումից հետո մահացել է: Jnews-ի հաղորդմամբ, «Ինտերպրես»-ին կլինիկայի կորոնավիրուսային բաժանմունքի մենեջեր Մամիա Կիպիանին հայտնել է, որ  օգոստոսի 20-ին հիվանդը Բաթումիից ծանր վիճակում ընդունվել է հիվանդանոց:

 

Կինը հղիության 36-րդ շաբաթում էր, կեսարյան հատման էր ենթարկվել, որից հետո նրան ընդունել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Չորս օր անց հիվանդը մահացել է:

 

Կլինիկայում բացատրում են, որ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, նրա թոքերի 70%-ը ախտարված է եղել:

 

Բժշկի խոսքով, հիվանդը չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Ինչ վերաբերում է նորածին երեխային, ապա նրա վիճակը բավարար է:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ